24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած դիտորդական առաքելությանը Հայաստանում՝ ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համազգային հանրաքվեն մեր երկրի պատմության մեջ կարևոր քաղաքական իրադարձություն է, և ուրախալի է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որն ամենամեծ և ներկայացուցչական առաքելությունն […]

Մարդիկ այնքան անտեղյակ էին, որ հարցնում էին՝ ում պետք է ձայն տանք

Անդրադառնալով «Այո» և «Ոչ» հեռուստանախագծին` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այն երկու կարևոր գործ արեց. «Նախագծի շնորհիվ համընդհանուր ապատիան, որ կար մինչև քարոզարշավը, և որի ընթացքում այն ոչ ոքին չէր հետաքրքրում, ընտրությունից առաջ արդեն նման պատկեր չկար: Սկզբում մարդիկ այնքան անտեղյակ էին, որ հարցնում էին՝ ում պետք է ձայն տանք: Եթե սկզբից դա էր պատկերը, […]

«Մուկուչյանը Այվազովսկին էր` նկարեց…» /վիդեո/

ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը, արձագանքելով այն տեսակետներին, թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի արդյունքները «նկարել է», լրագրողների հետ զրույցում հեգնեց. «Մուկուչյանը Այվազովսկին էր, նստավ նկարեց… իրան ինչ թիվ տալիս են, էտ մարդը հայտարարում է»: Խոսելով Էջմիածնում քվեարկության ընթացքից՝ Սարոյանն ասաց` ոչ մի խախտում չի հայտանաբերվել: «Ջհանգիրյանի շնորհիվ ինչքան ընդդիմություն կար, Էջմիածնում էր … մալադեց […]

«Հանրապետականը» կես միլիոն փաստ է պահանջում /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ միջազգային դիտորդների, լրագրողների ներկայությունը ընտրատեղամասերում, անհնար են դարձնում որևէ լայնածավալ ընտրակեղծիք: Արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդումներին, թե իշխանությունները կես միլիոն ձայն կեղծել են՝ Շարմազանովն ասաց. «Ես ասում եմ՝ փաստեր բերեք, բայց Զուրաբյանը ինձ մի փաստ է տալիս: 10 փաստ էլ լինի, դա չի նշանակում, […]

Արշալույսում հաղթեց՝ «ոչ»-ը և Զարզանդը

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դեկտեմբերի 6-ին թեժ էր: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ Արշալույսում նաև ՏԻՄ ընտրություններ էին: Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Զարզանդ Գրիգորյանը վերընտրվեց համայնքի ղեկավարի  պաշտոնում: Նշենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Արշալույում հաղթել է Զարզանդ Գրիգորյանը և Սահմանադրական «ոչ»-ը: Մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, որ Զարզանդ Գրիգորյանը ամենևին էլ գեներալի նախընտրած թեկնածուն չէ: […]

Հանուն երկրաշարժի զոհերի

Գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանն ուրախ է, որ «հաղթել է «այո»»-ն,ինքը «այո»-ի կողմնակիցն է: Վերջինս լրագրողների հետ զրույցում չցանակացավ լրացուցիչ բան ասել. «Երկրորդը՝ էսօր լռության օրն է, չեմ ուզում մեկնաբանել»: Արձագանքելով մեր դիտարկմանը, թե լռության օրը դեկտեմբերի 5-ն է՝ գեներալն ասաց, թե նկատի ունի 27 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակի օրը:

Միջազգային մամուլն անդրադառնում է մեր հանրաքվեին /վիդեո/

Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են Հայաստանում նախօրեին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին։ Ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ակտիվ կերպով հետեւել են հանրաքվեի ընթացքին։ Vesti.ru-ն նշել է, որ Հայաստանը հրաժարվեց նախագահական համակարգից եւ անցավ նոր՝ կառավարման խորհրդարանական համակարգի։ BBC Russian-ը, անդրադառնալով Հայաստանում երեկ անցկացված հանրաքվեին, հայտնում է, որ երկրում հանրաքվեին մասնակցածների մեծ մասը քվեարկել է կառավարման խորհրդարանական համակարգի օգտին: […]

Թվացյալ կայունությունը հղի է պոռթկումով

Հանրաքվեից նախնական քաղաքական հետևություններ է արել քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանը: Քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր դաշտից, պետք է լուրջ խորհեն իրենց ապագայի մասին, քանի որ այս միջոցառումը ֆիքսեց նրանց ահավոր, ծայրահեղ թուլությունը անգամ ընտրատեղամասերում ոչ միայն գրագետ վերահսկողություն սահմանելու, այլ նաև ներկայացված լինելու տեսանկյունից: Մոտ 170 տեղեմասային հանձնաժողովների անդամների տեղերը թափուր էր: Կարծում եմ, որ այս […]

Ընտրախախտումների վերաբերյալ քննվում է 2 քրեական գործ

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Մ.-ն նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելով առաջարկել է իրեն տրամադրել վստահված անձի երկու վկայական և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրն իր ասած ժամին […]

Ցտեսություն, ընդդիմություն

Հանրաքվեի հարցը պարզ է: Եթե նույնիսկ պաշտոնական թվերը ճիշտ են, ապա Հայաստանում չափազանց մեծ է բողոքական զանգվածը: Ու պարզ է, որ հարյուրհազարավոր մարդիկ ընդդիմացել են ոչ թե ինչ-որ տեքստի, այլ` իշխանությանը: Բայց էդ հազարավորներից միայն մի քանի տասնյակն են մասնակցում ընդդիմության ակցիաներին: Ուրեմն` նրանք ցտեսություն են ասում նաև գործող ընդդիմությանը: Մեզ նոր ընդդիմություն է պետք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի