25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Խաղալ ինչպես շախմատի հավաքականը. Սերժ Սարգսյանը հանդիպեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի “Հրազդան” մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ: Հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում, […]

Հայաստան-Իտալիա խաղի գործակիցները

Վաղը կայանալիք Հայաստան-Իտալիա խաղում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում  Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոններին: Նրանց հաղթանակի գործակիցը սահմանվել է 1.36, իսկ  Հայաստանի հաղթանակը գնահատվում է 9,20 գործակցով: Ոչ ոքիի գործակիցը 4.60 է: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում իտալացիներն ընդամենը մեկ միավոր են ավել վաստակել հայերից, սա նշանակում է, որ հաղթանակի դեպքում հայկական թիմը կարող է […]

Վարդան Մինասյանը վտանգավոր է համարում Բուֆոնին եւ Պիռլոյին

‘Տրամադրությունը բարձր է, քանի որ առաջին անգամ ենք խաղում Իտալիայի հետ: Դա մեծ տոն է: Գիտեք, որ կորուստներ կան: Ովքեր կան, կազմ ու պատրաստ են: Արթուր Սարկիսովը թեթև վնասվածք էր ստացել, սակայն նա արդեն ապաքինվել է: Այն 22 խաղացողները, որոնց ցանկանում ենք ընդգրկել հայտացուցակում, արդեն հայտնի են’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի […]

Արթուր Աբրահամը չի մերժի Շտիգլիցին

‘Արթուր Աբրահամը լավ է, գտնվում է լավ մարզավիճակում, այնուամենայնիվ առաջիկայում նրանից ամենօրյա մարզումներ կպահանջվի` դեկտեմբերի 15-ի մենամարտում հաղթանակի հասնելու համար’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը: Նշենք, որ մի քանի օր առաջ հայտնի է դարձել Աբրահամի հաջորդ մրցակիցը:  WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի չեմպիոնը գոտին կպաշտպանի Մեհդի Բուադլայի հետ մենամարտում: Հավելենք, որ Շտիգլիցը, […]

Իտալացիները ժամանեցին

Հոկտեմբերի 10-ի երեկոյան ժամը 21:40-ին , ինչպես և նախատեսվում էր, Երևան ժամանեց Իտալիայի ֆուտբոլի հավաքականը: Եվրոպայի փոխչեմպիոններին ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում դիմավորելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ: Այսօր Իտալիայի հավաքականը բաց մարզում է անցկացնելու: Հիշեցնենք, որ վաղը իտալացիները խաղալու են մեր ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա ՛՛Հրազդան՛՛ մարզադաշտում:

Ռուսներն ու եվրոպացիները ֆավորիտ են համարում իտալացիներին

Որոշ ռուսական կայքեր սահմանել են աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Իտալիա խաղի գործակիցները: Ըստ ռուս բուքմեյքերների` հանդիպման բացարձակ ֆավորիտ են համարվում իտալացիները: Այս աղյուսակում պարզ երևում է, թե ինչպիսի առավելություն են տալիս նրանք Իտալիայի հավաքականին (կարմիր գույն): Սակայն ամեն դեպքում ռուս բուքմեյքերները հավատում են նաև հայերի հաղթանակին (կանաչ գույն): Մեր ազգային հավաքականի հաղթանակը […]

Շոտլանդիա-Հայաստան 4:0

Շոտլանդիայում կայացած ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքկաանը 0:4 հաշվով զիջեց տանտերերի թիմին: Առաջին խաղակեսում հաշիվն այդպես էլ չբացվեց, բոլոր չորս գնդակները մեր դարպասն ուղարկվեցին երկրորդ խաղակեսում: Ավելացնենք, որ վաղը` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի մրցակիցն է լինելու Շվեյցարիայի ընտրանին, որն երեկ 1:1 հաշվով ավարտեց Ռումինիայի հետ հանդիպումը: Հայաստան-Շոտլանդիա մրցավեճը կսկսվի 22:30-ին (Երևանի […]

Միշել Պլատինին Հայրապետյանի ընկերն է

 Այսօր Երեւանում, “Մարիոթ Արմենիա” հյուրանոցի “Արարատ”  սրահում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի “Բարձրագույն գործադիր ծրագրի” շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ: Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երեւան էր ժամանել նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս […]

Հայտնի է Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը

 WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը դեկտեմբերի 15-ին  գոտու պաշտպանություն կանցկացնիԳերմանիայում: Ինչպես հաղորդում է boxen.de կայքը, Արթուր Աբրահամի մրցակիցն է լինելու Մեհդի Բուադլան: Վերջինս ներկայացնում է Ֆրանսիան և  պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 30 մենամարտից 26-ում հաղթանակ է տարել: Հիշեցնենք, որ օգոստոսին Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը մենամարտ են անցկացրել, որից հետո հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ […]

ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների 2012թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

2012 թվականը Հայաստանի համար կնշանավորվի ևս մեկ սպորտային կարևոր իրադարձությամբ: ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների 2012թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում:  Ի սկզբանե նախատեսված էր առաջնությունն անցկացնել Թայլանդում:  Թայլանդը, սակայն, հրաժարվեց իր երկրում առաջնությունն անցկացնելու գաղափարից: Բռնցքամարտի Միջազգային Ասոցիացիայի` ԱԻԲԱ-ի առաջարկ-հայտարարությանն արձագանքեց Հայաստանը` ի դեմս ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և Հայաստանի Բռնցքամարտի  Ֆեդերացիայի նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված