11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ունիվերսալ մարտում հայուհին չեմպիոն է դարձել

Ռուսաստանի Մադին քաղաքում հոկտեմբերի 22-ից 27-ն ընթանում է Ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնությունը՝ կանանց և տղամարդկանց միջև: Հիշեցնենք, որ հայ մարզուհի Աննա Բադալյանը այս տարի արդեն հռչակվել է հին աշխարհամասի 18- 20 տարեկանների առաջնության հաղթող և  Եվրոպայի չեմպիոն հռչակվել նախ ‘Թեթև ունիվերսալ մարտ’ կարգում, ապա՝ ‘Ունիվերսալ մարտում’:

‘Ունիվերսալ մարտը’ մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն և ձեռնամարտ:

‘Ունիվերսալ մարտերի’ հայկական ֆեդերացիան գործում է երկրորդ տարին: Այն ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և գործում է հայ սամբիստների բազայի վրա:

Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 24-ին կայանալու է նաև Ունիմարտի /UNIFIGHT/ եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը, որին մասնակցելու Ունիմարտի հայկական ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը և գլխավոր քարտուղար Էդուարդ Ասլանյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ