17 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Արթուր Աբրահամը եւ նրա մրցակիցը հանդիպել են

Ինչպես արդեն տեղեկացրել ենքWBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) հաջորդ մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլան է (26-4, 11): Մենամարտը նախանշված է դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի  Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, Բեռլինում տեղի է ունեցել մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Մեհդի Բուադլայի եւ նրանց մենեջերների մասնակցությամբ: Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար հաճելի զգացում է աշխարհի չեմպիոն լինելը եւ որ անելու է հնարավորը` աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար: Մեհդի Բուադլան իր հերթին ասել է` ինքը եւս մարտական է տրամադրված եւ նպատակ ունի հաղթել Արթուր Աբրահամին:

Դիտարժան մրցելույթն առջեւում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ