26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է բացահայտ հայտարարել` պատերազմ է

Արցախի Պաշտպանության բանակը հայտարարում է, որ հենց այս պահին թշնամին ուժգին հրետակոծում է խաղաղ բնակավայրերն ու առաջնագիծը: Պատերազմը քառօրյա չի, հենց այս պահին էլ այն ընթանում է: Պետք է բացահայտ հայտարարել` պատերազմ է, համոզված է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Հանգիստ թողեք Արծրուն Հովհաննիսյանին

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքում գրառել է. «Մի մեծ խնդրանք էլ. բոլորս, բացի լրագրողներից, Արծրուն Հովհաննիսյանին հանգիստ ենք թողնում։ Ժամանակն Արծրունի չվատնեք ձեր հարցերով։ Թողեք հարցերը լրագրողներին, իրենք հիմա առավել կարևոր գործ են անում։ Հիշեցնում եմ, անցնում ենք լրատվական հոսքերի հետ աշխատանքի «արտակարգ ռեժիմին»»։

Գազի եւ էլեկտրաէներգիայի գները կիջնեն. Հրապարակ

«Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 հազար դրամ, այժմ կվճարի 146 հազար։ Երեկ արդեն «Գազպրոմ-Արմենիան» գնի իջեցման հայտը ներկայացրել Է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ 146 հազար 700 դրամ ձևաչափով, սակայն 700-ը կիջնի սպասվող քննարկումների ընթացքում։ […]

Հարձակում Henaran.am-ի վրա

Ապրիլի 27-ի առավոտից ադրբեջանական հաքերների կողմից աննախադեպ հարձակման է ենթարկվում Henaran.am լրատվական կայքը: Արդյունքում խափանվել է կայքի պաշտպանական համակարգը: Մեր մասնագետները տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս արագ վերականգնելու կայքի բնականոն աշխատանքը: Մերթընդմերթ կրկնվող տեխնիկական թերությունների, երբեմն անհասանելի դառնալու համար հայցում ենք մեր ընթերցողի ներողամտությունը: Հուսանք ամեն ինչ շատ արագ կկարգավորվի:

Վերջ հեքիաթներին. Առավոտ

Երբ մարդը որեւէ խնդիր ունի, բայց չգիտի, թե ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել (ավելի ճիշտ՝ բավականաչափ կամք չունի՝ այդ ուղղությամբ մտածելու, նա փորձում է իր ուշադրությունը շեղել՝ ինչ-որ «հաճույքներ» ստանալով: Օրինակ՝ երիտասարդը, որը զրկվել է աշխատանքից, սկսում է շատ ուտել կամ խմել, կամ ծխել: Դա, իհարկե, բացարձակապես չի լուծում նրա խնդիրը, հակառակը՝ ինչ-որ տեղ […]

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հրադադարի ռեժիմի պահպանման հարցերը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը: «Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր, մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության հարգավորման հեռանկարների եւ հակամարտության գոտում […]

Գնդակոծությունից տուժած Կոթի համայնքին կփոխհատուցվի ավելի քան 8 մլն դրամ

ՀՀ կառավարության հաստատմանը առաջիկայում կներկայացվի 2015 թվականին գնդակոծությունների հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասի դիմաց պետական աջակցություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվում է Տավուշի մարզպետարանին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 8 մլն 935 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեuված՝ Հայաuտանի Հանրապետության […]

Ադրբեջանը պիտի հույսեր չունենա, որ հայ զինվորի փոխարեն սահմանին կկանգնի ուրիշը /վիդեո/

«Երկրի ղեկավարի խոսքը լի է մեսիջներով, և դրանք հասցեատեր ունեն։ Այս պարագայում, իհարկե, առաջին հասցեատերը Ադրբեջանն է։ Ադրբեջանը պիտի հույսեր չունենա, որ հայ զինվորի փոխարեն սահմանին կկանգնի ուրիշը,  որի հետ Ադրբեջանը հեռանկարներ պիտի կապի կամ ապագայի համար հույսեր ունենա», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի վերջին հարցազրույցին և, հատկապես, […]

Ազգային ժողովում առաջարկ կա հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը

Վերջին օրերին հայ-թուրքական հարաբերությունների հարցին առանձնապես մեծ կարևորություն է տրվում, հաշվի առնելով հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը և Ադրբեջանի կողմից կատարվող հրադադարի խախտումները: Պետք է, սակայն, նկատել, որ զուտ տնտեսական-առևտրական տեսանկյունից հայ-թուրքական հարաբերությունները ուշագրավ են: Հայաստանն ու Թուրքիան չունենդիվանագիտական հարաբերություններ, սահմանակից են, բայց սահմանը փակ է: Թուրքիայից Հայաստան ներմուծվում է ապրանքներ, իսկ Հայաստանից Թուրքիա պաշտոնապես արգելված […]

Համանախագահները ցանկանում են կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը․РИА Новости

ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Այդ մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում նշել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիուն, գրում է РИА Новости-ն։ «Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահների հետ ու այժմ փորձում ենք կազմակերպել նախագահների հանդիպումը»,- ասել է Անդրյուն։ Միեւնույն ժամանակ նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի