12 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

ՄԱՄՈՒԼ

ՀՀԿ-ի գյուղապետերը ՔՊ-ի համար են «տասովկա» անում.. Հրապարակ

նիկոլ_4

Տարբեր մարզերի գյուղապե­տերից լուրեր ենք ստանում, որ ճիշտ է՝ Երևանից հրահանգ­ներ չկան, բայց մարզպետները բոլորին հերթով կանչում են և զգուշացնում՝  եթե իրենց նախա­տեսած տոկոսները «չխփեն», գյուղապետի աթո­ռը «ականջի հետևում կտեսնեն»: Ուստի անգամ հանրապետական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին: Բնականաբար, ամենից ակ­տիվն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, ով «Քաղպայմանագրի» վարչության անդամ է և «Իմ քայլը» դաշինքի […]

Քարոզչական սուտը՝ ստի վրա. Հայոց աշխարհ

24456_nikol_ert_24_11_M

Ըստ էության, խախտելով արդար մրցակցության չափանիշները, իշխող «հեղափոխական ռեժիմը», ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր գլխավորած «Իմ քայլի», քարոզարշավն սկսեց նոյեմբերի 24-ին՝ համաքաղաքային քայլերթով:    Այդ օրը, մոտ 10 ժամ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նրա մի քանի հարյուր, առանձին դրվագներում՝ հազար կողմնակիցներ քայլեցին մայրաքաղաքում, ոստիկանների, լրագրողների, շտապ բուժօգնության հերթապահ-բրիգադների ուղեկցությամբ: Անցան մոտ 35 կիլոմետր, գուցե քիչ ավելի: […]

Հերթական երթուղիները սնանկացան. Ժողովուրդ

Ավտոբուսներ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը եր­թուղի դուրս չեն գալիս: Այս մասին օրաթերթը չի դադարում բնա­կիչներից դժգոհություն ստանալ:  Թերթին հայտնի դարձավ, որ երթուղիների չաշ­խատելու պատճառը շահագործող ընկերությունների ֆինանսական խնդիր­ներն են: Oրաթերթը զրու­ցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով ասաց, որ այս պահին քննարկումներ են տեղի ու­նենում՝ […]

Ընտրակաշառքի թաքնված ձեւ. Ժամանակ

60.thumb

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարում էր, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքերը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ բացահայտվեն ընտրակաշառքի բաժանման թաքնված ձեւերը: Դրանցից ամենատարածվածը թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում ակտիվիստների ընդունելն է: Շատ թեկնածուներ, այսպես կոչված, աշխատանքի են ընդունել 50 կամ մինչեւ անգամ հարյուր ակտիվիստների՝ նրանց վճարելով 50-100 հազար դրամ, խոստանալով պարգեւավճար թեկնածուի հաղթանակի դեպքում: Սա […]

Հանրայինը ոչ թե Հ1, այլ՝ Փ1 է դարձել. Հրապարակ

maxresdefault (3)

ՀՀԿ-ում ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթը՝ հարցրինք ՀՀԿ քարոզչական պատասխանատու Արմեն Աշոտյանին։ «Այսօրվա միջոցառումը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի այցեքարտն է, որով, սակայն, չեն կարողանալու փոխել Հայաստանի քաղաքական օրակարգը, որը կախված չէ նրանից, թե Փաշինյանը քանի կիլոմետր կքայլի։ Պայմանավորված է նրանով, թե որքանով է նա կատարել ժողովրդին տված խոստումերը։ Կառավարությունը ֆիթնես-ակումբ չէ, ուր […]

Ո՞ւր ես տանում դու, ճանապարհ, դժո՞խք. Հայոց աշխարհ

24337_nikol_qaylert1_M

Քարոզարշավի մասնակիցները, իրենց եւ երկրին ցանկանալով նոր ու ավելի բարվոք ճակատագիր, ստիպված են լինելու երկու օրից ճամփա ընկնել։   Նրանք դեռեւս գուցե չգիտեն էլ այդ մասին, բայց ճանապարհը անպայման սպասում է քարոզիչներին, քանզի միայն նա է տանում այնտեղ, որտեղ նրանք չեն եղել երբեք։ Բարդիներից, կիրճերից անդին, օտար վայրեր։    Որտե՞ղ է դա։ Ի՞նչ կա այնտեղ։ Հեռավորությունը՝ իքս, […]

Գործելակերպ, մտածելակերպ ու մոտեցում, որն արդեն իսկ շեղված է եւ հազիվ թե շտկվի. Հայոց աշխարհ

24330_Pastarner_M

Երեկ անմիջապես ուշադրություն գրավեց այն ակներեւ փաստը, որ մայրաքաղաքի (ոչ միայն) տարբեր տարածքներում, գովազդային վահանակներին փակցվում են «Իմ քայլի» եւ «Լուսավոր Հայաստանի» քարոզչական պաստառները:    Իսկ ուշադրություն գրավեց մի պարզ պատճառով. նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, նոյեմբերի 26-ին է: Իսկ երեկ նոյեմբերի 23-ն էր:    «Իմ քայլի» պաստառներին Նիկոլ Փաշինյանի դիմանկարն է՝ […]

Պատահական չէ, որ չորս կողմից խոսում են «հողեր տալու » մասին. Իրավունք

97391

Մինչ թեժանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված պաշտոնական Երեւանի եւ Մինսկի հեռակա լեզվակռիվը, որը կարող է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում վերածվել մենամարտի, ռուսական որոշ աղբյուրներ ՀԱՊԿ-ը ներկայացնում են մի այնպիսի տեսանկյունից, որի մասին մինչ այդ գրեթե չէր խոսվում, թեեւ ակնարկների պակաս չկար: Խոսքը արցախյան հակամարտու­թյան հետ կապված ՀԱՊԿ-ի գործադրման հնարավորության մասին է: Այսպես, […]

Աննան տվեց-անցավ Ռիտային. բարձրաշխարհիկ շքեղ «տժժոցներ». Իրատես

24282_nikol-anna2_M

Ասում են, թե նոր Հայաստանում իսկապես բան չի փոխվել. Սերժ Սարգսյանի մասին պատմվող անեկդոտի նման Նիկոլ Փաշինյանը եւս առավոտյան զարթնում ու հարցնում է՝ այս դեպքում՝ տիկին Աննային. «Աննա, էսօր հարսանիք չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Ծնունդ-կնունք էլ չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Նշանադրե՞ք էլ». «Չէ». «Դե գոնե ատամհատիկ էլ չկա՞»։ Փաշինյանը նույնպես սիրում է մասնակցել «հանդեսների», Սերժ […]

Վտանգավոր հեռանկար Փաշինյանի համար. ինչ է ակնարկում Ժիրայր Սեֆիլյանը. Փաստ

Без названия (4)

Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով Արցախ կատարած իրենց այցի մասին, նշեց, որ վաղ թե ուշ գալու է պահը, երբ Արցախի ղեկավարությունը նստելու է բանակցությունների սեղանի շուրջ՝ իշխանությունն անցնցում ժողովրդին հանձնելու շուրջ: Այս և նմանատիպ հայտարարությունները, որտեղ կենտրոնականը «ժողովուրդ» բառի ակտիվ կիրառումն է, բավականին մոդայիկ են դարձել վերջին շրջանում: Պատճառը նախընտրական քարոզարշավն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի