18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Փոփոխություններ Ազգային ժողովում. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ իր աղբյուրների պնդմամբ՝ առաջիկայում խորհրդարանում որոշակի տեղաշարժեր են սպասվում։ ՛՛Եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ինչպես պնդում են իշխանական աղբյուրները, ապա առաջ կգա նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում փոխարինողի հարցը։ Ըստ ԱԺ–ում շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության […]

ԱԱԾ ստուգումներ ՛՛Արմենտելում՛՛. Ժամանակ

՛՛Ժամանակի՛՛ տեղեկու­թյուններով’ ՛՛ԱրմենՏել՛՛ ըն­կերության նորանշանակ տնօրեն Անդրեյ Պյատախինը պաշտոնը ստանձնելուց հե­տո ներքին աուդիտ է անց­կացրել: Արդյունքում պարզ­վել է, որ ընկերության գրեթե բոլոր ստորաբաժանումնե­րում խոշոր չարաշահումներ են կատարվել, այդ թվում’ ֆի­նանսական յուրացումներ: Պարզվել է, որ ՛՛ԱրմենՏելը՛՛ տարբեր ընկերությունների հետ գործարքների ընթաց­քում իր փաստաթղթերում մի քանի անգամ ավելի գոր­ծարքային գումարներ է ցույց տվել: Սինչդեռ տվյալ ընկերությունների փաստաթղթե­րում […]

՛՛Երեք նախագահն էլ պատրաստ չեն ՛՛. 168 ժամ

՛՛168 ժամի՛՛ հետ զրույցում, Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի առաջարկին, ասել է. ՛՛Չեմ կարծում, որ երեք նախագահներն էլ պատրաստ են նման հանդիպման՛՛: Իսագուլյանը հայտարարել Էր, թե ՀՀ երեք նախագահներին առաջարկելու Է հանդիպել միմյանց հետ՝ քննարկելու Մաքսային միությանն անդամագրվելու և մի շարք այլ հարցեր։ ՛՛Բավական մեծ խոչընդոտներ կան նման […]

Պաշտոնանկ արեցին. Ժողովուրդ

՛՛Դեռ ամիսներ առաջ ՛՛Ժողովուրդ՛՛-֊ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում ՊԵԿ- ը լայնածավալ ստուգումներ է սկսել: Հրապարակվեց նաեւ, որ Աբովյանի տարածքային հարկային տես­չության պետ Արմեն Գրիգորյանին հանձնարարվել էր լայն թափով ստուգումներ իրականացնել Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկություններում՛՛,- գրում է ՛՛Ժողովուրդը՛՛ եւ հավելում, որ սակայն, ըստ ամենայնի, Ա. Գրիգորյանը մինչեւ վերջ չի կատարել իր առջեւ […]

Ռուս սահմանապահները հարձակվել են Զարուհի Փոստանջյանի վրա. Առավոտ

“Առավոտը” գրում է, որ երեկ երեկոյան Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին “ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել ՌԴ ներկայացուցիչներ: Ներկայանալով որպես սահմանապահներ` նրանք փակել են ճանապարհը եւ թույլ չեն տվել, որ պատգամավորն ու “Ժառանգության” ներկայացուցիչները տեղաշարժվեն: Իսկ երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, սահմանապահներից մեկը հարձակվել եւ կոտրել Է նրանց տեսախցիկը: “Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը […]

Գեներալների գործոնը. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանությունը՛՛ գրում է, որ Արմավիրի մարգի Հայկաշեն գյուղում երկու գենե­րալ է ապրում: Մեկը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ (Գուրգեն) Մելքենյանն է, մյուսը Աժ պատգամավոր Սեյրան Սարոյանր: Բայց արի ու տես, որ երկու գեներալ ունեցող գյուղում վի­ճակն այնքան անմխիթար է, որ գյուղի բնակիչները ստիպված դիմել են «ՉԻ» խմբագրություն’ իրենց ահազանգր հնչեցնելու խնղրանքով: Հայկաշենցիների խոսքերով՝ Հայկաշեն […]

Պուտինը կմասնակցի Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի հանդիսությանը. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայի ՛՛Կրեմլյովսկի՛՛ դահլիճում՝ բավականին շքեղ պայմաններում, նշվելու է Ռուսաստանի հայերի միության տասնամյակը։ ՛՛Ըստ Պուտինի՝ 2,5 միլիոնանոց համայնքի տասնամյակը։ Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիսությանը կմասնակցի նաեւ ինքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Ըստ նույն աղբյուրների, դրանով է  պատճառաբանել Վլադիմիրովիչը իր բացակայությունը հայկական եկեղեցու բացման արարողությանը՛՛,- գրում է թերթը՝ ավելացնելով, որ ՛՛հետո էլ՝ […]

Մեկուսարանից դեղեր է խնդրել. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւ այժմ գտնվում է ‘’Աովետաշեն՛՛-ի մեկուսարանում, առողջական խնդիրներ ունի: Այս մասին երեկ թերթի հետ զրույցում ասաց վերջինիս ընկեր, ազատա­մարտիկ Տիգրան Հարությունյանը: ՛՛Վոլոդյան դեղեր ա խնդրել, այսօր պետք ա ուղարկենք: Մի փոքր երեւի նեղվել ա, ներվերի հետ կապված խնդիրներ են՛՛,- ասաց Հարություն­յանը: Նա […]

Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ Թերթին հայտնի է դարձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ։  ՛՛ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ ՛՛Հժ՛՛-ի հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ Էլ հաստատեց սույն տեղեկությունը։ Ըստ մեր աղբյուրների սակայն, 102-րդ ռազմակայանում ծառայության անցնելու համար […]

Շարմազանովը տպավորված է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը գրում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցող Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջող­վեց հանդիպել ՌԴ նախագահ Վլադի­միր Պուտինի հետ: Չնայած այն բա­նին, որ Վլ. Պուտինն առանձնազրույցներ ունեցավ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի եւ (Բելաոուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ռազմավարական դաշնակից երկ րի ղեկավարի՝ Ս. Սարգսյանի հետ առանձնազրույց այդպես էլ չկայա­ցավ: Այս եւ մի քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի