16 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

ՄԱՄՈՒԼ

Ձյունը ձեռնտու էր տաքսիստներին. Առավոտ

image_11191

Այս օրերին եղանակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը մի շարք տաքսու վարորդների բիզնես անելու հնարավորություն է ընձեռել: Օգտվելով առիթից, որ հասարակական տրանսպորտի պարկն այնքան էլ լավ վիճակում չէ, եւ միկրոավտոբուսների որոշ մասը գերադասում է երթուղագիծ դուրս չգալ, երեկոյան ժամերին տաքսի ծառայությունների գները կրկնապատկվում, եռապատկվում, անգամ քառապատկվում են: Այս մասին գրում է “Առավոտը”` նշելով, որ երեկ եւ նախօրեին, […]

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ բանակցում են. Հայկական ժամանակ

image_11195

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու “Բարգավաճ Հայաստան”  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այս շաբաթ առանձին հանդիպումներ են ունեցել ամենօրյա ռեժիմով: Այս մասին “Հայակական ժամանակին” տեղեկացրել են իշխանական խիստ իրազեկ աղբյուրները: Ըստ թեթրի, այդ հանդիպումների արդյունքում է ձեռք բերվել Գագիկ Ծառուկյանի մերձավոր Բանգլադեշցի Համոյին ազատ արձակելու պայմանավորվածությունը: “Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ այժմ ընթանում են մեծամասնական […]

Երիցյանը ՕԵԿ ցուցակում. 168 ժամ

image_11196

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել է, որ մայիսին կայանալիք խորհրդարանկան ընտրությունների ժամանակ ինքն ընդգրկվելու է “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակում: Իսկ թե ցուցակի կոնկրետ որ տեղում` նա տեղյակ չէ: Այս մասին տեղեկացնում է “168 ժմա:-ը: Արմեն Երիցյանըա սել է, որ ցուցակում իր տեղը կորոշի կուսակցության ղեկավարը: “Ես ՕԵԿ-ի ակտիվ անդամ եւ մեծ […]

Վազգեն Խաչիկյանը վերադարձել է. Հայկական ժամանակ

image_11258

Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, որ նախորդ տարվա սկանդալային պաշտոնանկությունից հետո մեկնել էր Գերմանիա, ապա` ապաստանել հայրենի Ախթալայում, այս տարվա սկզբից վերադարձել է Երեւան: Այս մասին տեղեկացնում է “Հայկական ժամանակը”: Ըստ թերթի, վերջին 2-3 շաբաթներին նա սկսել է նույնիսկ երեւալ հրապարակային վայրերում, մասնավորապես Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարաններում: Սա նշանակում է, որ […]

Վովա Գասպարյանը սատանա չէ. Հայացք

image_11261

Հունվարի վերջին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարին ամփոփել է ընդլայնված խորհրդակցությունում: Հավաքին մասնակցել է երկրի ոստիկանության ողջ “վերնախավը”: Հավաքի մասնակիցներից մեկը, ով “Հայացք” թերթին խնդրեց չգրել իր անունը, ասաց, որ ոստիկանապետը ելույթի վերջում դիմելով ներկաներին` չգիտես ինչու հայտարարեց. “Ես մաքրվել եմ, իսկ դուք սաղդ սատանա եք”: ” Գուցե բառերի տեղերը փոխած են, բայց մոտովորապես այսպես […]

ՄԻՊ-ի խմբերը Հրազդանին մոտ կլինեն. Ժողովուրդ

image_11263

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք ընտրությունների ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բավականին ակտիվ է աշխատելու: “Մենք նստելու ենք և արտաժամյա սպասենք, որ մեզ զանգահարեն, նույնիսկ մեր արագ արձագանքման խմբերը փորձելու են Հրազդանին մոտ շրջել, որպեսզի եթե լինեն դեպքեր, արձանագրվեն”,-“Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա` մայիսին կայանալիք խորհրդարանական […]

ՍԴՀԿ-ի Լյուդմիլան նախընտրում է Պուտինին. Առավոտ

image_11317

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ-ն երեկ հանդես էր եկել հայտարարությամբ,  որում Ռուսաստանի հայությանը կոչ էր արել ընտրել Վլադիմիր Պուտինին։ “Ազգակիցներ խնդրում եւ հորդորում ենք` ձեր ձայնը միացրեք իրական, հայրենասեր ռուսաստանցու ձայնին, որն ընտրելու է Վլադիմիր Պուտինին: Եվ թող ձեր մտապատկերում պարզվի հետեւյալ պաստառը. “Ընտրում ես Վլադիմիր Պուտինին` զորավիգ ես Մայր Հայրենիքիդ”,- ահա այսպես էր ՍԴՀԿ-ն եզրափակել […]

Տիկին Հեղինեն մեկ ժամ համոզել է. “Ժողովուրդ”

image_11318

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում պարզաբանել է, թե  2010 թվականին Աժ պատգամավորի մանդատ ինչպես է ստացել ՕԵԿ-ի ընտրացուցակով, այն դեպքում, երբ 2009-ին արդեն գժտվել էր կուսակցության հետ: “Դա լրիվ այլ հարց է: Այն ժամանակ, երբ Բալասանյան Սամվելը գնաց ԲՀԿ, ՕԵԿ-ի “մուտիլովշիկները” սկսեցին ասել, թե ես էլ եմ գնում ԲՀԿ: Եւ էդ […]

ԵԿՄ-ի համագումարի մասնակից լրագրողները պիտի հավատարմագրվեն նախագահականում. Հայկական ժամանակ

image_11319

 “Հայկական ժամանակի” հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը հաստատել է, որ “Երկրապահ” կամավորական միության փետրվարի 18-ի համագումարում լրագրողների հավատարմագրումն իրականացնում է նախագահական նստավայրի լրատվական ծառայությունը: Ըստ Մերի Հարությունյանի` հավատարմագրում իրականացնելու է նաեւ ԵԿՄ-ն, բայց դա կվերաբերի միայն միջոցառման այն հատվածներին, որոնց Սերժ Սարգսյանը չի մասնակցի, […]

ԱԳՆ խոսնակն ու “Առավոտի” լրագրողը ՀՀԿ ցուցակում. Հայացք

image_11320

Ըստ “Հայացք” օրաթերթի “Առավոտ” օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավոր կդառնա ՀՀԿ ցուցակով: Թերթի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ  առաջին անգամ է լսում այդ մասին, բայց դեմ չի լինի եւ կցանկանա պատգամավոր դառնալ:“Իսկ մեր  աղբյուրները վկայում են, որ նա անպայման կընդգրկվի իշխող կուսակցության նախընտրական ցուցակում”,-գրում է “Հայացքը”: Մեկ այլ հրապարակման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի