04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով. «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ի տեղեկություններով` վերջին շրջանում, մինչ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացումը, բավականաչափ լարված են եղել Ծառուկյան-Օսկանյան հարաբերությունները։ Նրանք հաճախ են վիճել միմյանց հետ` ապագա քայլերի, կուսակցության դիրքորոշումների շուրջ: Նույն այդ շրջանում բավականին մեծ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը Ծառուկյանի վրա: Ավելին, քան Ռոբերտ Քոչարյանինը։ 

«Երբ Գագոն հանդիպում էր Լևոնի հետ, մի քանի օր լրիվ ուրիշ մարդ էր դառնում, չէինք ճանաչում նրան. շամանային ու նեյրոլինգվիստիկ տեխնոլոգիային տիրապետող Լ.Տ.-Պ-ն լրիվ իր ազդեցության տակ էր առել նրան, Գագոն իրականության զգացողությունը լրիվ կորցրել էր, իսկ Օսկանյանին նա մի օր բացահայտ ասել էր. ես Լևոնի հետ պայմանավորվածություն ունեմ` ես գնում եմ նախագահ, ինքը` ԱԺ նախագահ»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր արդեն Քոչարյան-Ծառուկյան հարաբերությունները նույնպես այն չեն, ընդ որում` Լ. Տ.-Պ-ի պատճառով: Ավելին` վերջերս շատ նեղ շրջանակում Քոչարյանն անչափ կոպիտ (մեղմ ասած) է արտահայտվել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ