07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԱՄՆ դեսպանը հորդորել է. Լևոն Տեր-Պետրոսյանը հիասթափվել է. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ երեկ հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ նախօրեին «Ազատ դեմոկրատները»: ՀԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ներքաղաքական հարցեր, սակայն ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ Տեր-Պետրոսյանը բավականին զարմացած ու ինչ-որ տեղ հիասթափված է եղել հանդիպումից: Ըստ ՀԱԿ առաջնորդի մերձավոր շրջապատում պտտվող խոսակցությունների՝ ԱՄՆ դեսպանը ոչ […]

Աչքը Աշոտյանի աթոռի վրա է Հրապարակ

Որոշ տեղեկություններով՝ ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ՝ նախաշեմին, իշխանության հետ «թև թևի», քարոզչություն իրականացնելով խորհրդարանական կառավարման առավելությունների մասին: Ըստ նույն տեղեկությունների՝ ՀՅԴ-ն հատկապես սևեռված է կրթության նախարարի պորտֆելի վրա: Թերևս դա է պատճառը, որ վերջին ամիսներին դեմ կամ ձեռնպահ է «քվեարկում» Աշոտյանի ներկայացրած օրինագծերին, որոնց անգամ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են կողմ […]

Կադրային փոփոխություններ են սպասվում. Հրապարակ

Դատական համակարգում կադրային փոփոխություններ են սպասվում: «Հրապարակի» տեղեկություններով՝ առաջիկայում Աջափնյակ և Դավթաշեն դատարանի դատավոր Արթուր Սմբատյանը գնալու է վերաքննիչ քաղաքացիական դատարան, նրա փոխարեն նշանակվելու է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի կինը՝ 28-ամյա Աննա Փիլոսյանը, ով այժմ աշխատում է նույն դատարանում, դատավորի օգնական է, ունի քաղաքացիական, մասնագիտացում: Այս պահին նրա փաստաբանական լիցենզիան կասեցված է, նա ընդգրկված […]

Երևանի «Լաս» գիշերային ակումբի պարուհու նկատմամբ բռնությունը ամբաստանյալին դարձրել է հաշմանդամ. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց Արման Բաղդասարյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 37-ամյա Արման Բաղդասարյանը 2014 թվականի օգոստոսի 9-ին, գտնվելով Երևանի Պարոնյան 1 հասցեում գործող «Լաս» գիշերային ակումբում, շուրջ 1 ժամ տևողությամբ ակումբի աշխատողների ու մեկ հաճախորդի ներկայությամբ խուլիգանություն է կատարել, հայհոյել, գոռգոռացել ու աղմկել […]

Հարցերից գլխավորն այստեղ է. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.  Նախօրեին միանգամից երկու երկրների խորհրդարաններ բանաձևեր են ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Խոսքը Չիլիի և Չեխիայի խորհրդարանների մասին է: 100-րդ տարելիցի շրջանակում միջազգային հանրության շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման մթնոլորտի հագեցումը շարունակվում է: Առայժմ գագաթնակետը, իհարկե, ապրիլի 12-ին Վատիկանում տեղի ունեցած պատարագն է: Կլինեն, իհարկե, նոր իրողություններ: Սակայն այս ամենը և՛ բարոյական, […]

Մնում ենք աթարի ու մոմի հույսին. Հայկական ժամանակ

Ներկայացնում ենք հատված «Հայկական ժամանակի» վերլուծականից.  «Մի խոսքով՝ գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց կատարվող վճարումների առումով Հայաստանի բնակչությունը կրում է ամենածանր բեռը: Ամենատխուրն այն է, որ թե գազի, և թե էլէներգիայի սակագների բարձրացման  հեռանկարները հստակ են՝ վաղ թե ուշ դրանք թանկանալու են: Իսկ աշխատավարձերի բարձրացման հեռանկարները, եթե մեղմ արտահայտնվենք, այնքան էլ հստակ չեն: Այս տեմպերով շարունակելու […]

Թանկ ավտո Աղվան Հովսեփյանին. Հայկական ժամանակ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն, ով ներկայումս գլխավորում է ՀՀ քննչական կոմիտեն, ցանկանում է իր համար թանկ ու հզոր մեքենա գնել պետբյաջեի հաշվին: Թե ի՞նչ մեքենա է դա՝ դեռ հայտնի չէ, սակայն այն ունենալու է 13.5 լիտր ծավալով շարժիչ և 21.8 մլն դրամ գին: Սակայն որպեսզի բյուջեից դրա համար գումար հատկացվի, պետք է ընդունի […]

Եթե գնամ, կդառնամ թուրքերի թշնամին. ապրիլի 24-ին Ազնավուրը Հայաստան չի գա. News.am

 Շառլ Ազնավուրն իր 90 տարեկան հասակում հեռու է «թոշակի գնալու» մտքից: Մուրիեսի իր առանձնատանը նա բազմաթիվ նախագծեր, մտահղացումներ ունի: Ելնելով դրանից՝ նա ցանկացել է ակտիվորենմասնակցել «Ազնավուրի պատմությունը – 2015» հեռուստա եւ ռադիոհաղորդումների շարքին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, գրում է News.am-ը: Ձեր ծնողները Ֆրանսիաեն տեղափոխվել 1923թ. Ինչպե՞ս է դա եղել։ Ես չգիտեմ։ Նրանք տեղափոխվել են Հունաստանից։ […]

Աբովյանի քաղաքապետի բոլոր թեկնածուները պնդում են, որ «դաբրո» ունեն.Հրապարակ

 «Հրապարակ» թերթը գրում է. Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, բայց պոտենցիալ թեկնածուներն արդեն դե ֆակտո սկսել են քարոզարշավը: Մեզ հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը, ժամը 17:00-ին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն Աբովյանի քաղաքապետարանում ժողով է արել, որին մասնակցել են դպրոցների, մանկապարտեզների, այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նա հայտարարել է, որ Աբովյանի քաղաքապետ պետք […]

Կարո Եղնուկյանին չկալանավորելու համար «դրսից» զանգե՞լ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել: Սա այն դեպքում, երբ նրա տունը ևս, ինչպես մյուսների դեպքում, խուզարկվեց, և ինչ-որ իրեր առգրավվեցին: Եղնուկյանին ազատ արձակելու փաստը տարբեր լուրերի տեղիք տվեց, ինչպես օրինակ՝ թե նրա համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի