Թրամփի նմանակ փասիանն աստղ է դարձել /ֆոտո/
Համացանցում փասիանի լուսանկար է տարածվել, որը շատ նման է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Նմանությունը հատկապես թռչունի եւ նախագահի սանրվածքի մեջ է։ Փասիանին լուսանկարել է Չինաստանից մի լուսանկարիչ, թռչունն ապրում է տեղի գազանանոցներից մեկում։ Թռչունին այգու աշխատակիցները Պարոն Կարմիր են անվանում՝ նրա վառ արտաքինի համար։ Այժմ փասիանը իսկական աստղ է դարձել համացանցում։





































