02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս ընտրությունները տարբերվում էին, իրական քվեներն էին ցույց տալիս

 «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության  նախագահ Արտակ Կիրակոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ լավ է, որ ընտրություններին 60 տոկոս մասնակցություն է եղել։ Նա նշեց, որ այս ընտրությունները տարբերվում էին նրանով, որ ընտրողների իրական քվեներն էին ցույց տալիս՝ մարդիկ ինչ գցել են արկղի մեջ, դա էլ հաշվարկվել է։  «Այս անգամ ցուցակները լիարժեքորեն ճշտված էին, տեսանկարահանող […]

Հավասարակշռված լուսաբանում է եղել․ Բորիս Նավասարդյան

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարյանն այսօր ներկայացրեց հեռարձակվող ԶԼՄ-ներում ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը` փետրվարի 15-մարտ 4-ն ընկած ժամանակահատվածում։ Նա նշեց, որ   հիմնականում հավասարակշռված լուսաբանում է եղել: Բորիս Նավասարդյանը առանձնահատուկ ընդգծեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հեռուստատեսային հարցազրույցները. «Լևոն Տեր-Պետրոսյանը  թե նախագահության ընթացքում, թե քաղաքականությունից հեռանալուց հետո, թե ընդդիմություն […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա),  ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի […]

ԿԸՀ-ն հրապարակել է ստորագրված ցուցակները

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, սահմանված կարգով և ժամկետում, սկանավորվել և հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում`http://www.elections.am/lists/   հասցեով:

ԵԼՔ դաշինքի հայտարարությունը 2017թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ

ԵԼՔ դաշինքը 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը. 1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: 2. Թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում, թե՛ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական եւ […]

ՔԿ-ն ընտրական իրավունքի խախտման մասին 224 հաղորդում է ստացել

Ապրիլի 4-ին ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանի քննչական կոմիտեն 224 հաղորդում է ստացել, որոնք ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերեւույթ հատկանիշներ են պարունակում։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության բաժինը: Հաղորդումներից 72-ը ստացվել է Երեւանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, […]

Աննորմալ է. Ծառուկյանի հետ ինչ ասես արեցին

Կարեն Կարապետյանն ինձ համար ֆենոմեն է: Հենց նրա միջոցով ՀՀԿ-ն ապահովեց լեգիտիմ ընտրություն` նման բարձր ցուցանիշով: ՀՀԿ-ի ձայների 50 տոկոսը բերեց Կարեն Կարապետյանը, մյուս կեսը ապահովեցին ռեյտինգային թեկնածուները` փողով: Այս մասին այսօր Հենարան մամուլի ակումբում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ում խոսքով` Կարեն Կարապետյանի բարձր ռեյտինգը ֆենոմենալ է այն դեպքում, երբ վերջինիս անդամագրումը ՀՀԿ-ին, ոչ պոպուլյար քարոզարշավը […]

««Ելքը» տարրական պակեշտություն չի ունեցել նույնիսկ պատասխանելու մեր նամակներին»

«Մենք չպիտի նեղվենք, մեր ժողովուրդն արժանապատիվ ու ազատասեր ժողովուրդ է, եթե 10 հոգի ասում է՝ ոչ, արդեն արդյունք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը: Սակայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համաձայն չէ. ««Ելքի» խիստ մեկուսական կեցվածքը նպաստեց այն բանին, որ մենք ունեցանք սա: Մի սկզբունք կա՝ «պատվիր մեծերիդ, եթե ուզում ես […]

Ցածր տոկոսները անլուրջ վերաբերմունքի պատասխանն էր. Պ. Հայրիկյան

 «Բոլորն են վկա, որ մենք փորձ արեցինք դաշինքի մեջ լինել, ինչ են իշխանությունները, մենք դա գիտենք, բայց մենք պետք է խոսենք մեր թերությունների մասին. մենք չենք մասնակել գործընթացին, դա էլ պատիվ չէր բերում, բայց այս խայտառակությանն էլ մասնակցելը պատիվ չէր բերի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ընդդիմադիր քաղաքական ուժերից որոշների ցածր տոկոսների […]

«Հանրապետականները հարցին չափից շատ լուրջ մոտեցան»

«Մասնագիտական դաշտում ընտրությունների՝  այս արդյունքերը կանխատեսելի էին:Անձամբ ինձ համար  ՀՎԿ-ի արդյունքներն էին մի քիչ անսպասելի:  Ես մտածում էի, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը  կկարողանար հաղթահարել 5 տոկոսը, բայց, երևի, հանրապետականները հարցին չափից շատ լուրջ մոտեցան,  և այդ պատճառով ձայները չբավականեցրին Բաղդասարյանի կուսակցությանը: Մնացած  բաշխվածությունը կանխատեսելի էր»- Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նշեց  քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված