27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Խնդրել եմ Աստծուց, որ իմ մեջից հանի այն չարությունները, որ կարող է լինել ժողովրդի նկատմամբ»

«Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) դեռ չգիտի` լինելու է խորհրդարանում, թե ոչ: «Ռեյտինգայինով ես 13-րդ տեղն եմ ամբողջ հանրապետությունում»,-Henaran.am-ի ետ զրույցում ասաց նա: Միաժամանակ, Հակոբ Հակոբյանը նշեց, որ ավելին էր սպասում, սակայն ստացվեց այն, ինչ ստացվեց:

Հարցին, թե ինչու նման պատկեր ստացվեց, որովհետև մարդիկ վաճառվեցին, ինչպես շատերն են այդպես հայտարարում, նա պատասխանեց. «Ես չեմ ցանկանում մարդկանց մասին այդպես խոսել, բոլորն էլ գիտեն, թե ինչ տեղի ունեցավ: Ես չեմ ուզում այդ խոսքերն ասել իմ ժողովրդին: Գործեց վարչական ռեսուրսը»:

Նախկին պատգամավորն ընդգծեց, որ եթե խորհրդարան անցնի ավելի ակտիվ կպայքարի, որ մյուս ընտրություններն այսպես չկեղծվեն: 

Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքն ինչ կարգավիճակում է լինելու խորհրդարանում, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ կարող դաշինքի անունից խոսել, քանի որ դրա լիազորությունը չունեմ: Եթե իմ անձին է վերաբերում, ես չէի ուզենա, որ  կոալիցիայում լիներ»:

Դիտարկմանը, թե հիասթափություն չկա՞, նա արձագանքեց. «Ո՞ւմից հիասթափվեմ, մեր ժողովրդի՞ց, ո՞նց կարելի է հիասթափվել ժողովրդից: Ես առավոտյան նախքան ընտրության գնալը գնացի եկեղեցի, խնդրել եմ Աստծուց, որ իմ մեջից հանի այն չարությունները, որ կարող է լինել ժողովրդի նկատմամբ: Չի կարելի ժողովրդի նկատմամբ չարությամբ լցվել, չի կարելի ժողովրդի նկատմամբ լինել հիշաչար, դե մեր ժողովուրդն է, մենք ենք, մերն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ