Ինչ գին են վճարելու իշխանությունները
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում քառյակը12 կետերից բաղկացած հայտարարությունը ներկայացնելուց հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս կետերով փորձել են ձևակերպել լրջագույն խնդիրների համախումբը, որ իշխանությունը, քաղաքական կամք ունենալու դեպքում, կկարողանա առաջիկա մի քանի ամսվա ընթացքում լուծել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավելեց, որ սա մեծ հաջողություն է, բավականին դժվարին աշխատանքի արդյունք: […]





































