14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանները փակել են ճանապարհը. թեժ իրավիճակ Արշակունյաց պողոտայում /լրացված/վիդեո/

“Դուրս մեր գրպանից” նախաձեռնությունն այս պահին իրականացնում է  նախազգուշացնող ավտոերթ-ակցիա, որի նպատակն է  տեղեկացնել առաջ քաշված հինգ պահանջի մասին. վերացնել կարմիր գծերը, հինգ անգամ նվազեցնել տուգանքները, դադարեցնել բոլոր կարգի տուգանքները մինչև նոր կարգի հաստատումը և համաներել գրանցված տուգանքների վրա եկած տույժերը:

Անհնազանդության ավտոերթը մեկնարկեց Արշակունյաց պողոտա, Կոմիտասի անվան պանթեոնի դիմայի մայթից: Երթը դեռ չսկսած ոստիկանության ներկայացուցիրչները արդեն իսկ խոչնդոտում են ակտիվիստներին:  Այս մասին հաղորդեց՝  ակցիան լուսաբանող  Henaran.am-ի թղթակիցը:

Մեր թղթակցի փոխանցմամբ ոստիկանական երեք մեքենաներով արդեն փակ է Արշակունյաց պողոտայից դեպի կենտրոն տանող ճանապարհը:

Տեղեկացնենք, որ նախաձեռնությունը նախապես հայտնել էր , որ ավտոերթը կավարտվի Բաղրամյան պողոտայում, սակայն ոստիկանությունը պատճառաբանել է, որ կենտրոնի երթևեկությունը այդ պայմաններում կարող է կաթվածահար լինել:

13:30-ի դրությամբ ակտիվիստներից 3 հոգի բերման են ենթարկվել:Այս պահին քարշակներով առաջին գծում կանգնած մեքենաները տեղահանվում են:

14:30Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից և ՃՈ պետ Արսեն Արշակյանից շուրջ մեկ ժամ պահանջվեց երթի մասնակիցների հետ համաձայնության գալու և Ճանապարհի բացման համար: Իհարկե այս ամենը տեղի չունեցավ հանգիստ ձևով և առավել համառ վարորդներին բերման ենթարկվեցին:

Մանրամասները՝ Henaran.am-ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ