09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

“…շատ ճիշտ որոշում ա”՝ վարչապետի արձագանքը

Հունիսի 19-ի կառավարության նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գործադրին առաջարկեց փոփոխություններ կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում:

Ըստ այդմ, զենքի առեւտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաեւ անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի տեսաձայնագրության սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:

 Ոստիկանապետի խոսքով,  նախագծի ընդունումը կօգնի հանցագործությունների արագ բացահայտմանը: Վ.Գասպարյանի ներկայացրած նախագիծը հաստատելուց հետո՝ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց՝ “…շատ ճիշտ որոշում ա”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ