15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Մեծամասնության մեջ կա վախի մթնոլորտ, պառակտման որոշակի էլեմենտներ կան՛՛

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի քառյակն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ քառյակը հավաքվել է քննարկելու, թե հնարավոր ինչ մեխանիզմներով կարող է տապալել, ՛՛վիժեցնել՛՛ իշխանության ծրագիրը: ՛՛Պետք է փորձենք մեր մաքսիմալ լծակները օգտագործել` ակցիաներով, չքվեարկելով, գրանցումը տապալելով, ինչ հնարավոր է, պետք է կիրառենք, որովհետև այն, ինչ անում է ՀՀԿ-ը, շատ կոպիտ, հակաօրինական, հակահանրային պահվածք է: Մենք պետք  է բոլոր ակտիվ լծակներով դիմադրենք՛՛,-նշեց նա:

Զուրաբյանը շեշտեց՝ եթե համեմատում են մեկ տարի առաջվա իրավիճակի հետ, նկատում են, որ իշխանությանը հիմա շատ ավելի քիչ է հաջողվում, իսկ ընդդիմությանը շատ է հաջողվում: ՛՛Մեկ տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ մենք կարող ենք արգելակել իշխանության այս գործելաոճը: Հիմա գոնե հատվածաբար դա ստացվում է, գնալով մեր լծակները ուժեղանում են, իսկ նրանք հայտնվել են մեծամասնությունը կորցնելու շեմին:

Սա երկու տարվա համատեղ աշխատանքի արդյունք է, որը շարունակելու ենք, որովհետև մեծամասնության մեջ կա վախի մթնոլորտ, պառակտման որոշակի էլեմենտներ կան: Մենք սա պետք է ուժեղացնենք, բերենք մի իրավիճակի, որ իշխանությունը ստիպված հաշվի է նստելու ընդդիմության հետ՛՛,-եզրափակեց Լևոն Զուրաբյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ