21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջարկում են դատարան դիմել էլեկտրաէներգիայի թանկացման համար

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ զրույցում գոհունակությամբ փաստեցին, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քաղաքական խորհրդակցությունները եղել են կառուցողական, անցել են փոխըմբռնման մթնոլորտում, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ հետագայում եւս գործընթացը առաջ տանելու համար:

՛՛Մեր քննարկումները կշարունակվեն մյուս ուժերի ու քաղաքացիական հասարակության հետ: Գործընթացը շարունակվում է՛՛,-ասաց Մհեր Շահգելդյանը:

Հովհաննես Մարգարյանը հավելեց, որ քննարկվել է միայն ԸՕ հետ կապված առաջարկը, քառյակի տասներկու կետերը չեն քննարկվել: 

Հարցին՝ քանի անդամ են կորցրել իշխանություն դառնալուց հետո և քանի անդամ ունեն, ինչ ընդդիմություն են դառել, Շահգելդյանը պատասխանեց. ՛՛Նախ և առաջ խոսքը գնում է 17 մարդու մասին, որոնցից ութին մենք ենք հեռացրել, կուսակցության մեջ ընդդիմություն դառնալուց հետո ներհոսք է եղել, ընդհանուր թիվը կամփոփենք ու աշնանը կասենք՛՛: 

 Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ապա Մարգարյանը նշեց, որ իրենք առաջարկել են Տնտեսականհարցերի հանձնաժողովին դատարան դիմել այս հարցով: ՛՛Եթե ճեղվածք կա, թող 14% շահույթը դառնա չորս տոկոս, ինչո՞ւ պիտի սպառողը վճարի: Դրանից հետո դատարանը կարող է վերանայել տա համապախաստան հանձնաժողովին սակագինը: Հանձնաժողովում ասել են՝ կքննարկեն ու կպատասխանեն՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ