02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկրաշարժերը 2014թ. հունիսի12-ից մինչև 18-ը

 Ս.թ. հունիսի 12-ից մինչև 18-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 11 երկրաշարժ, որից 7-ը` 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում՝ Քարվաճառ քաղաքից 30 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում: Նույն ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել Իրանի տարածքում, Խոյ քաղաքից դեպի հյուսիս գտնվող հատվածում: Հունիսի 14-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում, որի էպիկենտրոնը գտնվում է Դմանիսի քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք:

 Տարածաշրջանից դուրս. 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկական օվկիանոսի հարավում: Կոկոսյան կղզիներում հայտարարվել էր ցունամիի վտանգ, ինչը ժամեր անց հերքվել էր: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

“ՍՊԾ” գործակալություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ