13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ասեցին, ես էլ պատասխանը տվեցի. Թ. Պողոսյանը՝ Ադրբեջանի իրադարձություններից

՛՛Իրենց ձևն է տենց, ոչ թե խնդիրը սադրելն էր, այլ այնքան են իրենց ստերն ասել, որ արդեն իրենք են հավատում, այնպիսի բաներ են ասում, որ նույնիսկ ծիծաղ է հարուցում՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևոն Պողոսյանը՝ խոսելով հունիսի 16-18-ը Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի ՛՛Ռոս-Ռոութ՛՛ սեմինարի մասին, որտեղ ադրբեջանական կողմը սադրում էր հայ պատվիրակության անդամներին:

՛՛Վերագրեցին, որ բոլոր պարսկական համաշխարհային հայտնի դեմքերը, իրենց թագավորները, շախերը բոլորն ադրբեջանցի են եղել: Այս մակարդակի էր ամեն ինչ, բայց պետք էր այդ առիթն օգտագործել ու առնվազն Հայաստանի հասցեին հնչած մեղադրանքներին արձագանքել, ինչն իրենց հունից հանում էր, բայց մենք մեր գործն ենք արել՛՛,-հավելեց պատգամավորը:

 Պողոսյանի խոսքով՝ սեմինարի խնդիրը ձևաչափի հետ էր կապված, քանի որ իրենք չէին կարող զեկուցել, միայն արձագանքում էին. ՛՛Այնուամենայնիվ բոլորին արձագանքել ենք, պատասխանել ենք, որևէ մի խնդիր չի մնացել, լավ կլիներ, որ ապագայում հաշվի առնեն, որ պատվիրակությունը ոչ միայն լսողի դերում լինի, այլ պատվիրակության անդամները նաև զեկուցեն, երբ 2015-ին մեզ մոտ կազմակերպենք, ավելի ճիշտ կկազմակերպենք՛՛,-նշեց պատգամավորը:

Խոսելով ադրբեջանական կողմի սպառնալիքի մասին, թե Թևան Պողոսյանի հոր նկատմամբ  հետաքննություն կսկեն՝ պատգամավորը նկատեց. ՛՛Հայրս եղել է ԼՂՀ վարչապետ, փոխվարչապետ, բնականաբար, հասկանալի է, որ ԼՂՀ-ի այն ժամանակվա ցանկացած իշխանավորի հետ կապված Ադրբեջանը փորձում է ինչ-որ գործեր պատրաստել, արդյունքում ստացվում է, որ իրենք ավելի շատ են գնահատում մարդկանց, ովքեր ինչ-որ բաներ են արել Ղարաբաղի համար, քան թե մենք ենք մարդկանց գնահատում, ասեցին՝ ես էլ պատասխանը տվեցի՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ