08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առաքել Մովսիսյանը հանգստանում է, և ոչ ոք իրավունք չունի խանգարել. Ժողովուրդ

 «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից, պարզել, թե նոր Սահմանադրությունում կոնկրետ որ հատվածն է իր «սրտով»: Մովսիսյանը նախ պատրաստակամություն է հայտնել թերթի հարցերին պատասխանել, այնուհետև տեղեկանալով, որ հարցը վերաբերում է նոր Սահմանադրության նախագծին, հայտարարել է, թե ինքը հարցերին հեռախոսով չի պատասխանում: «Ես ինտերվյու չեմ տալիս, ինձանից չնեղանաք, ես հանգստյան վայրում եմ, […]

Ռուբլին կտրուկ արժեզրկվում է. Ժողովուրդ

Երեկ առավոտից ռուսական ռուբլին սկսեց կտրուկ արժեզրկվել և արդեն օրվա վերջին հատեց մեկ դոլարը 60 ռուբլու սահմանագիծը: Այս տարվա հունվարից սկսած սա ռուսական ռուբլու փոխարժեքի առաջին նման կտրուկ տատանումն էր: Վերջին ամիսներին ռուսական ռուբլու փոխարժեքը բավական կայունացել էր և տատանվում էր մեկ դոլարը 55-ից 57 ռուբլու սահմաններում: Տնտեսագետները չեն բացառում, որ ռուսական ռուբլու արժեզրկումը կարող […]

«Ընտանիքիս վրա մուշկա են ֆռռացնում». «մեսիջներ» են ուղարկում Թևոսիկին. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործի դատական քննությունը: 46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով […]

Նախկին ԲՀԿ-ականները քծնել են Սերժ Սարգսյանին, բայց…Ժամանակ

 ԲՀԿ կուսակցության նախկին վեց անդամներ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունելության են արժանացել, փորձել են քծնանքի ու շողոքորթության միջոցով շահել նրա բարեհաճությունը, բայց այդպես էլ ձեռնունայն դուրս են եկել նախագահական նստավայրից: «Ժամանակի» տեղեկություններով՝ հանդիպման կազմակերպիչը եղել է Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով իր համախոհներին համոզել է, որ եթե իրենց հաջողվի արժանանալ Սերժ Սարգսյանի ընդունելությանը, իրենք […]

Ինչու իշխանությունները որոշեցին կալանավորել Սուրիկ Խաչատրյանի որդուն. Հայկական ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Հայկական ժամանակի» խմբագրականից. «Հայ հանրությունը հասկանալիորեն զարմացած է, թե այդ ինչպես և ի՞նչ պատահեց, որ իշխանությունները որոշեցին կալանավորել Լիսկայի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Որքան էլ փորձենք այս հարցի պատասխանը փնտրել իրավական դաշտում, որքան էլ դա կապենք այն փաստի հետ, որ տուժող Հարություն Զաքարյանը առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ իրեն հարվածողը հենց Տիգրան […]

Իշխանությունը որոշել է «խաղեր տալ». Հայկական ժամանակ

Օրերս կազմակերպված շնորհանդեսի միջոցով հանրությանը ներկայացված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ) զարգացման ուղիները» ծրագրում աշխարհացունց դրույթներ են ներառված, օրինակ՝ գազի ներկրման վերաբերյալ: Ծրագրի հեղինակների նախանշած սցենարով արդեն 2018թ.-ից սկսած Իրանից ներկրվող գազի ծավալները պետք է շեշտակի մոտ 4 անգամ աճեն տարեկան ներկայիս 500 մլն խմ-ից հասնելով մինչև 2 մլրդ խմ-ի: Դրան զուգահեռ 2024թ.-ից պետք […]

Արդարադատության նախարարի նշանակումն ուշանում է երկու պատճառով. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. Արդարադատության նախարարի պաշտոնը արդեն 15 օր թափուր է, չնայած՝ Աժ կուլիսներում համոզված են, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ պատգամավոր, պաշտպանության, ՆԳ և ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Կարծիք կա, որ Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով: Նախ նա Երևանի թիվ 8 ընտրատարածքից է ընտրվել, և իշխանությանը ժամանակ է պետք վերջնական […]

Քաղցի զգացողությանը խաբելու 7 տարբերակ

 Ջուր խմեք: 10-ից 8 դեպքերում մենք շփոթում ենք ծարավը քաղցի հետ: Մի բաժակ ջուրը կարող է խաբել սովի զգացումին` ազատելով մի քնաի ավելորդ կալորիաներից: Հատուկ վարժություն արեք: 2-3 րոպե մերսեք քթի եւ շրթունքի միջեւ ընկած հատվածը, սովի զգացումը կթուլանա: Շնչառական վարժություններ արեք: Կանգնեք պատուհանի մոտ ու 20 անգամ խորը շունչ քաշեք, արտաշնչեք: Նորմալ քնեք: Մարդիկ […]

Կինը սպանել է ընկերոջը, քանի որ նրան դուր չի եկել իր եփած կերակուրը

Խաբարովսկի շրջանքում քրեական գործ է հարուցվել 40-ամյա կնոջ նկատմամբ, ով մեղադրվում է սպանության մեջ: Կինը սպանել է ընկերոջը, քանի որ նրան դուր չի եկել իր եփած մակարոնը: Նախնական տվյալներով` կինն ընկերոջ հետ ալկոհոլ օգտագործելիս են եղել, երբ վերջինն ասել է, թե ինչը մակարոն չի սիրում եւ իզուր է կինն այդ կերակուրը պատրաստել: Արդյունքում կինը դանակահարել […]

Արևածաղկի սերմի օգտակարությունը

Արևածաղկի սերմը պարունակում է 40-52 տոկոս չհագեցած ճարպաթթուների գլիցերիդներ, 19,1 տոկոս սպիտակուց, 26,5 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ֆիտին, 1,5 տոկոս դաբաղանյութեր։ Փոքրիկ սերմի մեջ կարծես կենտրոնացած են մարդու օրգանիզմին շատ անհրաժեշտ նյութեր` B1 վիտամին (1,9 մգ` 100 գրամի մեջ), մագնիում` 311 մգ, ֆոսֆոր` 837 մգ, նաև B2, B3, B6, K և D վիտամիններ, օրգանական թթուներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի