21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Արդարադատության նախարարի նշանակումն ուշանում է երկու պատճառով. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. Արդարադատության նախարարի պաշտոնը արդեն 15 օր թափուր է, չնայած՝ Աժ կուլիսներում համոզված են, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ պատգամավոր, պաշտպանության, ՆԳ և ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Կարծիք կա, որ Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով: Նախ նա Երևանի թիվ 8 ընտրատարածքից է ընտրվել, և իշխանությանը ժամանակ է պետք վերջնական կողմնորոշվելու համար, թե ով է այստեղ լինելու պատգամավորի իշխանական թեկնածուն արտահերթ ընտրություններում, որովհետև պատգամավորի՝ նախարար դառնալուց հետո 40-օրյա ժամկետում այդ ընտրատարածքում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Նահապետյանի նախարար նշանակվելու պարագայամ թափուր են մնալու նաև Աժ՝ վերը նշված հանձնաժողովի նախագահի և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնները, որոնք նույնպես զբաղեցնում է Նահապետյանը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ