20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու իշխանությունները որոշեցին կալանավորել Սուրիկ Խաչատրյանի որդուն. Հայկական ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Հայկական ժամանակի» խմբագրականից.

«Հայ հանրությունը հասկանալիորեն զարմացած է, թե այդ ինչպես և ի՞նչ պատահեց, որ իշխանությունները որոշեցին կալանավորել Լիսկայի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Որքան էլ փորձենք այս հարցի պատասխանը փնտրել իրավական դաշտում, որքան էլ դա կապենք այն փաստի հետ, որ տուժող Հարություն Զաքարյանը առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ իրեն հարվածողը հենց Տիգրան Խաչատրյանն է եղել, վերջինիս ձերբակալությունն ու կալանավորումը չէր կարող տեղի ունենալ առանց քաղաքական որոշման: Տուժող Հովհաննես Զաքարյանին լուրջ տեղերից, անշուշտ, ասել են, որ եթե ինքը պնդի ցուցմունքը, Լիսկայի որդուն կձերբակալեն, բացատրել են, համոզել են, գուցե նաև խնդրել, որ ցուցմունք տա: Որովհետև, համաձայնեք, շատ դժվար է Լիսկայենց դեմ ցուցմունք տալ հաստատ չիմանալով, որ դա որևէ հետևանք չի ունենալու:

 Եվ ուրեմն հարցը ավելի է ահագնանում. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը գնում այսպիսի քայլերի…

Այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում աշխարհում՝ հեղափոխություններ, կախաղաններ, վրեժխնդրություններ, ապստամբություններ, այդ ամենը լուրերով տեսնում են իշխանությունները նույնպես: Եվ հեռուստացույցը անջատելուց հետո չեն կարող չհասկանալ, որ Հայաստանում ահռելի մեծ լարվածություն կա: Մինչև վերջերս կարող էինք ասել, որ իշխանությունները սա չեն գիտակցում:

Բայց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի՝ ՀՀ կառավարությունում ունեցած ելույթից հետո չենք կարող նման բան ասել, որովհետև ակնհայտ է, որ այն, ինչ Հակոբյանն ասում էր կառավարության նիստում, բազմիցս զեկուցել է Սերժ Սարգսյանին:
Ըստ այդմ ակնհայտ է, որ իշխանությունը հասկացել է, որ ժամանակ առ ժամանակ պետք է լարվածությունը պարպելուն ուղղված քայլեր անի, այլապես պայթյունը կլինի անխուսափելի և մեծ հավանականությամբ անկառավարելի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ