01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախկին ԲՀԿ-ականները քծնել են Սերժ Սարգսյանին, բայց…Ժամանակ

 ԲՀԿ կուսակցության նախկին վեց անդամներ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունելության են արժանացել, փորձել են քծնանքի ու շողոքորթության միջոցով շահել նրա բարեհաճությունը, բայց այդպես էլ ձեռնունայն դուրս են եկել նախագահական նստավայրից: «Ժամանակի» տեղեկություններով՝ հանդիպման կազմակերպիչը եղել է Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով իր համախոհներին համոզել է, որ եթե իրենց հաջողվի արժանանալ Սերժ Սարգսյանի ընդունելությանը, իրենք կարող են նախագահին առաջարկել իրենց հավատարմությունն ու ծառայելու պատրաստակամությունը, իսկ դրա դիմաց ստանալ հետագայում ևս խորհրդարանում հայտնվելու և օրենսդիր աշխատանքը շարունակելու հնարավորություն: Գրիգորյանի հետ նախագահական են այցելել Ռուստամ Գասպարյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մուշեղ Պետոյանը և Դավիթ Քոչարյանը:

Նախկին ԲՀԿ-ականների պատվիրակությունը նախագահական է գնացած եղել շատ հստակ առաջարկով՝ նախկին ԲՀԿ-ականներից և էլի մի քանի այլ անկախ պատգամավորների մասնակցությամբ ստեղծել պատգամավորական խումբ, որը խորհրդարանի առաջիկա 1,5 տարվա գործունեության ընթացքում կաջակցի ՀՀԿ-ին, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց հնարավորություն կտրվի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակի մեջ և աշխատել ՀՀԿ-ի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ