18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ցմահ դատապարտվածների թիվը չափից շատ է մեր երկրի համար. Հելսինկյան կոմիտե

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին դիմում են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին,  ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, որում մասնավորապես ասված է. ‘’ Հայաստանում կա  104  ցմահ դատապարտյալ, ինչը բավականին  մեծ […]

‘Մենք հպարտ ենք ձեզնով’. պարգեւներ նախագահից` անձնուրաց ծառայության համար

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ: ‘Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված […]

Երիտասարդը “Համեր”-ից վայր է ընկել ու մահացել

Հունվարի 27-ին, ժամը 00.15-ի սահմաններում, 1990 թ. ծնված Նարեկ Զ.-ն Երևան-Սևան ճանապարհի 3-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, վայր է ընկել Ալվինա Հ.-ի կողմից վարած “Համեր H-2”  մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Henaran.am-ին  հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ […]

Լիտվան իր աջակցությունն է հայտնում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին` ՄԽ շրջանակներում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի եւ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի հետ: Լիտվայի վարչապետի հետ Նալբանդյանը քննարկել է 2 երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը վերջին տարիների ընթացքում, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության ուղիները եւ գործարարների միջեւ կապ ստեղծելու նպատակով ձեռնարկվող քայլերը: Վարչապետները նաեւ կարծիքներ են […]

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակին օրն է /վիդեո/

Այսօր  Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: 1945-ի հենց այս օրը` հունվարի 27-ին, սովետական զորքերն ազատել են Աուշվիցը` ֆաշիստների ամենամեծ մահվան ճամբարներից մեկը: Ազատման պահին այնտեղ կենդանի էր մնացել ընդամենը 3 հազար բանտարկյալ: Միայն այս ճամբարում պահվել է գրեթե 4 մլն մարդ, որոնցից 2,5 միլիոնին այրել են: Այստեղից էլ առաջացել է “հոլոքոստ” եզրույթը, որը հունարենից թարգմանաբար […]

ՄԱԿ-ի փոստային կենտրոն կոկային են “առաքել”

Նյու Յորքի ոստիկանությունը ՄԱԿ-ի փոստի ընդունման կենտրոնում հայտնաբերել է ծանրոցներ` 16 կգ կոկայինով, հայտնում է  “Associated Press”-ը: Թմրանյութը Մեքսիկայից բերված սպիտակ փաթեթներով է եղել` դրսից փաթաթված դիվանագիտական ստանդարտ ծանրոցների նման: ՄԱԿ-ի աշխատակիցների մոտ կասած է  առաջացրել ծանրոցների վրա դրոշմած ՄԱԿ-ի կնիքների վավերականությունը: Բացի այդ` դրանցից ոչ մեկի վրա նշված չի եղել ուղարկողի հասցեն: Փաթեթների ներսում […]

ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության հարցում չի հետեւի Ֆրանսիայի օրինակին. Հ. Քլինթոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի հետեւի Ֆրանսիայի օրինակին եւ չի ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, հայտնում է “ИТАР ТАСС”-ը: “Մենք դրական կողմերից մեկն այն է, որ մեր երկրի բնակիչներն ազատ են ասել այն ամենը, ինչ ցանկանում են: Մենք չենք կարող քրեականացնել խոսքերը: Մենք այլ չափանիշներ ունենք, քան մեր դաշնակիցները”,- նշել […]

Հայտնաբերվել է 39-ամյա Գեւորգի այրված դիակը

Հունվարի 27-ին, ժամը 08.37-ին արտակարգ իրավիճակների նախարարություն` տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում այրվում է տուն: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ տան ննջարանում առաջացել է ծխապատ գոտի, որտեղ հայտնաբերվել է 1972թ. ծնված Գեուրգի Ազիզբեկյանի այրված դին:

Ավտոճանապարհները համարյա բաց են

Հունվարի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհները անցանելի են: Դժվարանցանելի է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը:  

Սելիմի լեռնանցքում և Բերդ-Ճամբարակ հատվածում սաստիկ բուք է

Հունվարի 26-ի ժամը 17.00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Ուշադրություն. Սաստիկ բուքի ու վատ տեսանելիության պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը: Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ հատվածը եւս տեղ-տեղ պատված է մերկասառույցով: Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի