27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել։ «Դա հերթական ապատեղեկատվությունն է, որը նպատակ ունի ներքաշել Հայաստանը ռազմական գործողությունների մեջ», – ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։  

Մի քանի զանգ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կունենա միջազգային հեռախոսազանգեր։ «Հնարավոր է, որ օրվա երկրորդ կեսին նախագահը ունենա միջազգային հեռախոսազանգեր։ Դրանց մասին կտեղեկացնենք հավելյալ»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու և գործընթացը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհին տեղափոխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ «Ընդհանուր […]

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 19-ի […]

Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և նշել, որ այն ծավալապաշտական նկրտումները, որոնք ունեն Ադրբեջանի գործող իշխանությունները, պետք է անպայման քաղաքական գնահատական ստանան: Անդրադառնալով ռազմաճակատում տիրող դրությանը՝ նախագահն ընդգծել է, որ […]

Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայ զինվորի գլխատման դեպքին։ Հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» պետական գործակալությունը։ ԱԳՆ խոսնակը թվիթերյան իր էջում նշել է, որ Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը, ինչպես թաքֆիրականներն են անում: Նա երկու կողմերին էլ հորդորել է հավատարիմ մնալ միջազգային […]

Միջազգային հանրությունը պետք է տարբերակի՝ ովքեր են «յուղ լցնում կրակին» և ովքեր են որդեգրել կառուցողական մոտեցում. Հունաստանի ԱԳ նախարարը՝ պատերազմի մասին

Աթենքից հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ճեպազրույցում ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը՝ ավելացնելով, որ ողջունում են զինադադարի հայտարարությունը: «Մեզ մտահոգում են դրա խախտումները: Հրադադարը պետք է հարգվի, տևական լուծումների կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցերով՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալով», – ասաց Դենդիասը: Նրա խոսքով՝ կարևոր […]

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վաչե Մանուկյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ: Զրուցակիցները քննարկել են բարերարի ու «Վաչէ և Թամար Մանուկեան» հիմնադրամի կողմից Հայրենիքում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Հայաստանին և Արցախին նոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:

Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ տարածքում գտնվող մարտական տեխնիկան։ ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան։ «Ադրբեջանը նման քայլի է գնացել ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի […]

Հումանիտար ճգնաժամը կանխելու միջոցը ԼՂ ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է. վարչապետը՝ դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացրինՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի […]

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ ԱԺ նախագահը Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված