16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի առաջարկած զինադադարի պայմանները. /Տեսանյութ//

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի առաջարկած հրադադարի պայմանները՝ ասելով, որ Գազայում «լիակատար հաղթանակը» հնարավոր է մի քանի ամսից։ Նա ելույթ էր ունենում այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը մի շարք պահանջներ ներկայացրեց՝ ի պատասխան Իսրայելի կողմից հրադադարի առաջարկին: Նեթանյահուն ասել է, որ խմբի հետ բանակցությունները «ոչ մի տեղ չեն տանում» և դրանց պայմանները բնութագրել […]

ԱԹՍ-ը սպանել է 6 հոգու. /Տեսանյութ/

Սիրիայում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում սպանվել են վեց գրոհայիններ: Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) հայտնել են, որ երկուշաբթի վաղ առավոտյան հարվածներ են հասցվել արևելյան Դեյր ալ Զուր նահանգի ալ-Օմար նավթային հանքավայրում գտնվող իրենց հրամանատարական ակադեմիային: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Գազայի հատվածի շենքերի առնվազն կեսը վնասվել կամ ավերվել է. նոր վերլուծություն. /Տեսանյութ/

BBC-ի նոր վերլուծության համաձայն՝ Գազայի շենքերի կեսից ավելին վնասվել կամ ավերվել է այն բանից հետո, երբ Իսրայելը սկսեց վրեժխնդիր լինել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումների համար: Մանրամասն նկարները նաև ցույց են տալիս, թե ինչպես են ուժեղացել Գազայի հարավային և կենտրոնական հատվածի ռմբակոծությունները դեկտեմբերի սկզբից, երբ Խան Յունիս քաղաքը կրում է Իսրայելի ռազմական գործողությունների մեծ մասը: Իսրայելը […]

Իսրայելցիները բրիտանացի պատգամավորներին պատմում են ՀԱՄԱՍ-ի սեռական բռնությունները. /Տեսանյութ/

ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումների զոհերի դիակներով զբաղվողները բրիտանացի պատգամավորներին ասել են, որ եղել է կին զոհերի «կանխամտածված, համակարգված սեռական օրգանների անդամահատում», և որ «կասկած չկա», որ ոմանք ենթարկվել են սեռական ոտնձգությունների: Բիզնեսի քարտուղար և կանանց հարցերով նախարար Քեմի Բադենոչն ասաց, որ բոլոր զեկույցները պետք է ամբողջությամբ հետաքննվեն, և սեռական բռնությունը պետք է դատապարտվի: […]

Հութիները հարվածել են ամերիկյան առևտրային նավին. /Տեսանյութ/

Եմենում հութիների շարժումն ասում է, որ Կարմիր ծովում հարվածել է ամերիկյան առևտրային նավին: Նա նավը անվանել է KOI, որը, ըստ նրա, շահագործվում է ԱՄՆ-ի կողմից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը նոր ավիահարվածներ է հասցրել Եմենում՝ թիրախավորելով 10 անօդաչու թռչող սարքեր, որոնք, ըստ տեղեկությունների, ստեղծվել են հարձակման համար: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ KOI-ը Լիբերիայի դրոշով բեռնարկղային նավ է, […]

Իրանում կրկին մահապատժի են դատապարտել 4 քաղաքացու. /Տեսանյութ/

Irna –ի փոխանցմամբ՝ 2023թ. Սպահանում ահաբեկչություն նախապատրաստելու ժամանակ ձերբակալված իսրայելական հետախուզության աշխատանքային խմբի չորս անդամների մահապատիժն իրականացվել է երեկ: Հիշեցնենք, որ խումբը մտադիր էր ռմբակոծել Սպահանում գտնվող պաշտպանության նախարարության սարքավորումների գործարանը։ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին այս խմբավորման չորս անդամներ / Մոհամմադ Ֆարամարզին, Մոհսեն Մազլումին, Վաֆա Ազարբարին և Փեյման Ֆաթեհին/ մահապատժի են դատապարտվել Սիոնիստական ռեժիմի օգտին […]

Ռուսական զորքերը մեծ կորուստներ ունեն. /Տեսանյութ/

Ռուսաստանն Ուկրաինայումավելի քան 7000 զրահամեքենա է կորցրել։ Bild-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ռուսական զորքերը կորցրել են մոտ 2600 տանկ և 4900 զրահամեքենա: Պատճառը պաշտպանությանն ու խրամատային պատերազմին անցնելն է։ Լոնդոնը նշում է, որ Ռուսաստանը կարող է ամսական առնվազն 100 նոր տանկ արտադրել, ուստի մոտ ապագայում կշարունակի հարձակումները։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Մեծ Բրիտանիան առաջին անգամ լազերային զենքով թիրախ է խոցել. /Տեսանյութ/

Հեբրիդյան կղզիներում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զորավարժարանում սկսվել է Dragonfire լազերային մարտական համակարգի (LDEW) փորձարկումը, որի ժամանակ առաջին անգամ իրական օդային թիրախ է խոցվել։ Техкульт-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների բռնկումը ցույց է տալիս, որ լազերային զենքերն աստիճանաբար դառնում են ռազմական գործողությունների գնալով ավելի ակտիվ մասնակից: Դրա հիմնական պատճառը միլիոնավոր դոլարներ արժեցող և դժվար […]

ԱԹՍ-ներ են մտել քաղաք. /Տեսանյութ/

Տուապսեի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել: Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվ շտաբը չի հստակեցրել, թե ինչն է հրդեհի պատճառ դարձել, սակայն տարբեր հեռագրային ալիքների փոխանցմամբ՝ հրդեհից առաջ քաղաքում պայթյուններ են լսվել, ենթադրաբար հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանքից: Տեղի բնակիչները պնդում են, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր թռչում էին հրդեհից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի