20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հայ զինծառայողի` ադրբեջանական կողմն անցնելու մասին լուրը, հայտնում է АПА գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ հավանաբար` «սա կապված է հայկական բանակում տիրող լարված իրավիճակի ու վախի հետ»: Հիշեցնենք, ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր  ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի` հակառակորդի կողմն անցնելու մասին:

Զինծառայող է հանկարծամահ եղել

Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան  ուղղությամբ տեղակայված զորամասերից  մեկում, ժամը 17:15-ի սահմաններում  հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ  Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.): Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, զինծառայողի  մահվան  պատճառը պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան վիշտը  և իր  զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին  և  ծառայակիցներին»,– […]

Ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն հայ «ռեմբոյի» արարքը.ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը facebook-ի իր էջում անդրադարձել է 24 ամյա հայ զինվորի հակառակորդի կողմն անցնելու դեպքին. «ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցած ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ: Սակայն կարծում ենք ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն որ նա միայնակ մինչև ատամները […]

Հայ զինվորն անցել է հակառակորդի կողմը. ԼՂՀ ՊՆ

Մարտի 22-ին ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,  հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: ԼՂՀ պաշպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նեղացած են, բայց ….

«Քաղաքական-սոցիալական խնդիրները հայրենիքի պաշտպանության գործին պետք չէ խառնել կամ զուգահեռներ անցկացնել»,-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական): Մեր նախնական զրույցում Մելիքբեկյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակն ու սոցիալական պայմանները վիրավորում են ազատամարտիկներին, ու նրանք մի տեսակ նեղացած են: Կարիքի դեպքում ո՞վ կպաշտպանի մեզ ու մեր սահմանները հարցին Մելիքբեկյանը պատասխանեց.«Եթե մենք չունենանք հայրենիք ու իշխանություններ, […]

Սեյրան Օհանյանը` Արցախում է

ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխհամագործակցության շրջանակում մարտի 21-ին աշխատանքային այցով Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ պաշտպանության նախարարը եղել է արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղում ծանոթացել է մարտի 19-ի դիվերսիայի մանրամասներին, զրուցել է հակառակորդին հետ շպրտելու գործողությանը մասնակցած զինծառայողների և հրամկազմի հետ: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի […]

Կհուղարկավորվեն զինվորական կարգով…

Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով մարտի 19-ին զոհված 3 զինծառայողներին կհուղարկավորեն վաղը` մարտ 22-ին, զինվորական կարգով: Զինծառայողներից Արշակ Հարությունին հողին կհանձնեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ Էդուարդ Հայրապետյանին` Աշտարակի իրենց ընտանեկան գերեզմանատանը: Հակոբ Խաչատրյանին, որը ԼՂՀ Քաշաթաղի շրջանից էր, կհուղարկավորեն հարազատ գյուղում: Էդուարդ Հայարպետյանի հոգեհանգստյան արարողությունը այսօր` մարտի 21-ին, տեղի կունենա հայրենի Աշտարակ քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցում, […]

Պատերազմ գնալու նպատակը.ազատամարտիկը բացահայտեց/վիդեո/

Ազատամարտիկ Աղավնի Սահակյանը պատերազմ գնաց իր կամքով: Կին ազատամարտիկը այսօր էլ հիշում է այն պահը երբ կամավոր մեկնելու մասին դիմում գրեց.«1992 թվականի ապրիլի 3-ին դիմում գրեցի ու ասաեցի էստեղից ոչ մի տեղ չեմ գնա, մինչև ինձ ճակատ չուղարկեք:Ու փառք Աստծու նույն օրն էլ դիրքեր բարձրացա: Ես շնորհակալ եմ Աստծուն և իմ ծնողներին, որ հենց պայքարի […]

Ութ տարեկան երեխային գցել են տանկի տակ ու վրայով անցել. հայերն Ուկրաինայում

Չնայած ուկրաինական իշխանությունների եւ անջատականների միջեւ ձեռք բերված ժամանակավոր զինադադարի պայմանավորվածությանը, կրակոցները` ոչ առաջվա հաճախականությամբ, բայց այսօր էլ շարունակվում են, վերջիններս չեն հրաժարվում անկախության իրենց ձգտումներից: Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում` խոսելով այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, տեղի ուկրաինահայերի խնդիրների մասին, ասաց Դոնբասի հոգեւոր առաջնորդ Տեր Հուսիկը: -Տեր Հուսիկ կներկայացնեք ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը ուկրաինական այն […]

Սամվելը առաջիկա ամիսներին զորացրվելու էր.մայրը ծանր վիճակում է

Ադրբեջանական դիվերսիայի ընթացքում երեկ գլխի շրջանում վիրավորում ստացած զինվորներից մեկը Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 20-ամյա Սամվել Հակոբյանն է։ Արևաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ դեպքի մասին իմանալուն պես, բացի հարազատներից, Ստեփանակերտ են մեկնել եւս 10 մարդ: «Մայրը չի մեկնել, ուղղակի ի վիճակի չէր տեղաշարժվելու, ինքն իրեն կորցրել է»,- ասաց գյուղապետը: Խոսելով այս պահին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի