20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

15 ամյա Հայկը պատրաստ է հրացան վերցնել/վիդեո/

Սահմանապահ Չորաթան գյուղի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Քալանթարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.«Սահմանից է սկսում հայրենիքը»: Հայկը նշեց, որ վերջերս ավելի շատ են կրակում, քան անցած տարիներին, բայց գյուղի երեխաների համար ամեն բան արդեն սովորական է դառել ու վախի զգացողություն չկա: Հայկը համոզված է, որ անհրաժեշտության դեպքում բոլոր պատանիները կկանգնեն դիրքապահ զինվորի կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:

Սպարապետն ասում էր….ապացույցը

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության կարեւորագույն օղակներից է «Պատանի երկրապահ» կառույցը: Այս կառույցի միջոցով ռազմահայրենասիրություն է քարոզվում, պետությանն, ազգին, ընտանիքին նվիրված քաղաքացի է պատրաստում: Այդ կերպ, ըստ զորավար Մանվել Գրիգորյանի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն է կյանքի կոչվում: Սպարապետն ասում էր, որ երեխան դեռ դպրոցից պետք է ճանաչի իր արմատները, իմանա թե ինքն ով է, որտեղից է […]

Մայոր Սևակ Գասպարյանն այսօր առավոտյան մահացել է

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզում Վարդենիս-Մարտունի ճանապարհին ավտովթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված զինվորական, մայոր Սևակ Գասպարյանն այսօր առավոտյան մահացել է։ Այս մասին Henaran .am-ին հայտնեցին  Էրեբունի բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքից։  30-ամյա մայորը ծանր վնասվածքներ էր ստացել, հեռացրել էին նրա փայծախը, ուներ նաև գանգուղեային վնասվածք։ 6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո Սևակ Գրիգորյանը մահացել է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Ժամը […]

Խորհուրդ կտաինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ.ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության մեկնաբանությունը ԱՀ ՊՆ հայտարարության կապակցությամբ Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում: Պատասխան. Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթի, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: […]

Թող սփյուռքից գան ու զինվորագրվեն.ազատամարտիկը կոչ է անում

Ղարաբաղյան պատերազմից հետո «Խաչակիրներ» ջոկատի սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը հաստատվեց հայրենիքում: Աճեմյանը չի հասկանում հայրենիքը լքող մարդկանց հոգեբանությունը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Աճեմյանը նշեց, որ ինքը կյանքում միայն մեկ նպատակ ունի.«Կուզեմ կյանքիս վերջ այդ նպատակի վրա աշխատել և իրականացնել և երազում են նպատակս իրագործված տեսնել նոր մեռնել, որ մի քանի միլոնանոց սփյուռքից գոնե տարեկան 2-3 […]

Պայմանագրային զինծառայողները կհրաժարվե՞ն

Պայմանագրային զինծառայողները դժգոհում են իրենց ստացած աշխատավարձից: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց սահմանային զորամասերից մեկի հրամանատարը, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք նշում: Մեր զրուցակցի փոխանցմամբ` պայմանագրային զինծառայողներից շատերը պայմանագրի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի.«Գերադասում են գնալ խոպան ու ասում են, որ իրանք արյան գնով ցամաք հացի փող են առնում: Ընտանիքի աչքից ընկնում […]

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ներկա կգտնվի…

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 10-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժության ակտիվ փուլին:

Թուրքիայում 2 օրում 32 ոստիկան և զինվոր է մահացել

Թուրքիայում քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև զինված բախումների հետևանքով  երկու օրում 32 թուրք ոստիկան և զինվոր է մահացել, գրում է Ermenihaber.am-ը: Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանի Դաղլըջա գյուղում քուրդ զինյալների կողմից նախօրոք ականապատված ճանապարհով անցնելիս երկու զինվորական զրահամեքենա է պայթեվել: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ պայթյունի հետևանքով 16 թուրք զինվոր է մահացել, ևս 6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի