06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանը մեկ շաբաթում 13 զոհ է տվել

Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ զրահատեխնիկա (տանկ), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային […]

Զոհված զինծառայողը կիրթ ու հարգված ընտանիքից է

Դեկետմեբրի 17-ին հակառակորդի գնդակից զոհված Գոռ Օհանյանը կիրթ ու հարգված ընտանիքից էր: Henaran.am-ին Գոռի ընտնիքի մասին պատմեց Արարատի մարզի փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը: «Տան ավագ որդին էր: Արայիկը իրենից փոքր եղբայր և քույր ունի: Մայրը մանկավարժ է, հայրը՝ հիմնական աշխատանք չունի, հողագործությամբ է զբաղվում»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Գոռ Օհանյանը սովորել և ավարտել […]

Պատերազմի գինն էլ վիրավորներն ու զոհերն են

Մենք գիտակցում ենք` մեր թշնամին ով է և ինչ լեզու է հասկանում: Այդ լեզուն ուժի լեզուն է, և պետք է Ադրբեջանի ջարդը ճիշտ տանք: Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք շատ զոհեր: Դա ապացուցում է, որ պատերազմը չի ավարտվել, առաջնագծում մենք ունենք պատերազմ և այդ հոգեբանությամբ պետք է ապրենք: Ցանկացած հանդիպումից առաջ Ադրբեջանը փորձում է […]

Սեյրան Օհանյանը վաղ առավոտյան Արցախ է մեկնել. սահմանին լարված է

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ։ «ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, […]

Թեժ մարտեր Արցախում. կա զոհ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18-ի գիշերը 19-ամյա հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում […]

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ-ում

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Նախարարության վարչական համալիրում կայացած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, պաշտպանության և ֆինանսների նախարարները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը և Զինված ուժերի հրամանատարական կազմը: Այս մասին հայտնում են նախագահականից: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2014-2015թթ. անցկացված Պաշտպանության ռազմավարական […]

Զինվորների սպանության գործով քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը […]

Գիշերը սահմանին լարված է եղել. զոհեր ունենք

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների […]

Ծաղրել են զինվորին, ինչի հետևանքով ինքնասպանության է դիմել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 3 ժամկետային զինծառայող ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին տեղեկացնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված