Պատերազմի գինն էլ վիրավորներն ու զոհերն են
Մենք գիտակցում ենք` մեր թշնամին ով է և ինչ լեզու է հասկանում: Այդ լեզուն ուժի լեզուն է, և պետք է Ադրբեջանի ջարդը ճիշտ տանք: Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք շատ զոհեր: Դա ապացուցում է, որ պատերազմը չի ավարտվել, առաջնագծում մենք ունենք պատերազմ և այդ հոգեբանությամբ պետք է ապրենք: Ցանկացած հանդիպումից առաջ Ադրբեջանը փորձում է իրավիճակը լարել, քանի որ մենք դա գիտենք, պետք է զգույշ լինենք:
Ես վստահ եմ, որ ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակները գիտակցում են և պատրաստ են հետ մղել բոլոր դիվերսիոն գործողությունները: Պատերազմի գինն էլ վիրավորներն ու զոհերն են, և մենք մեր տղաների կյանքին պետք է նայենք որպես հերոսների կյանքի և թևաթափ չլինենք:
Որևէ մեկը չի ասում, որ վաղը հարցի լուծում է լինելու: Այնպես որ` պետք է ամեն ինչ անել, որ մեր հասարակությունը, մեր երկիրը, մեր տնտեսությունը պատրաստ լինեն մարտահրավերներին, կարծում է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, անցած գիշեր սահմանին դարձյալ լարված է եղել՝ զոհ ունենք: