26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Տանը քեզ սպասում են, զինվո՛ր. սրտառուչ հանդիպում Արցախում /վիդեո/

Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակին ընդառաջ՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանից զորակոչված զինվորների ծնողների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ուղեկցությամբ այցելեց Արցախ: Այս մասին հյտնում է ՏԿՆ լրատվական ծառայությունը: Արցախի մայրաքաղաքում ծնողների և զինվոր-որդիների սրտառուչ հանդիպմանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի պաշտպանության […]

Ադրբեջանցի երեխեքը թող վախենան մեզնից /վիդեո/

Տավուշի մարզի սահմանապահ  Չորաթան գյուղի երեխաները երազում են կարատեիստ և զինվոր դառնալու մասին: 13 ամյա Ամրամը այս պահին էլ պատրաստ է պաշտպանել սահմանը: «Պատրաստ ենք կռվել ու ադրբեջանցի երեխեքը թող վախենան մեզնից»,-Henaran.am-ի թղթակցին ասաց Ամրամը: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Սիսիան-Վայք ճանապարհին ավտովթարից զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածն ավտոմեքենա է ընկել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Վայք հատվածի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 DQ 538 […]

Մենք պետք է առանց տարակուսելու սկսենք լայնամասշտաբ պատերազմ /վիդեո/

«Քաղաքականության մեջ միշտ կարող ես գնալ զիջումների, իսկ ռազմականում մեկ կամ երկու անգամ ու վերջ»,-կարծում է «Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Ազատամարտիկը փաստում է` եթե մեր սահմանային գյուղերում խոցելի տեղ կա, ուրեմն մենք ապահով չենք. «Մեր բանակը պարտավոր է մեզ պահել ու պետք է , որ Տավուշի դիրքերը մենք վերցնենք: Ես ուրիշ ճար չեմ տեսնում» […]

Թուրքի տիրոջ մերը… ականը պայթեց Աննայի ոտքերի տակ /վիդեո/

Հայրենիքը սկսում է սահմանից: Հետևելով այս սկզբունքին Henaran.am-ի թղթակիցը այցելեց կրակահերթի տակ բերքահավաքի դուրս եկած գյուղացիներին: Տավուշի մարզի սահմանային Չորաթանի գյուղացիների համար անկախության վերանվաճումն ամեն Աստծո օր է տեղի ունենում. անկախության համար պայքարում են կրակի տակ գտնվող հողին կպած՝ աշխատանքով: Աննա Բաբայանը հատուկ զինվորական գլխարկով է եկել բերքահավաքի: Անցած օրը գնդակը պայթել է հենց Աննայի ոտքերի տակ: […]

Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է ունեցել ՀԱՊԿ շրջանակում. Սեյրան Օհանյան

Հայաստանը վերջին տարիներին բավականին լուրջ ձեռքբերումներ է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում ռազմական բաղադրիչի զարգացման հարցում: Այս մասին այսօր ՀՊՏՀ-ում ուսանողների հետ հանդիպումից հետոբ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարա Սեյրան օհանյանը: «Եթե դուք ծանոթ եք այն գերակայություններին, որոնք մենք ՀԱՊԿ­-ում առաջիկա նախագահութան ընթացքում իրականացնելու ենք, դրանք հիմնականում վերաբերում են հենց ռազմական բաղադրիչի զարգացմանը: ՀԱՊԿ­-ը […]

Պաշտպանության նախարարին առընթեր հասարարական խորհրդի նոր կազմ կձևավորվի

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով: Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին […]

Գոնե հրաման լինի մենք էլ խփենք. կրակում են գյուղացիների վրա

Այսօր առավոտից հակառակորդը դարձյալ խախտելով հրադադարի ռեժիմը` ուժգին կրակահերթ է արձակել Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի  խաղողի այգիների ուղղությամբ, որտեղ մոտ երկու տասնյակ գյուղացիներ բերքահավաքի աշխատանքներ են իրականացնում: Ահազանգը հենց այգիներից Henaran.am-ին  փոխանցեց գյուղի բնակիչ Ջիվան Զարգարյանը: «Մի քանի հոգի ավելի հեռվում էին աշխատում, կրակոցները սկսեցին, հիմա ոչ կարողանում ենք հեռախոսով խոսել հետները, ոչ մոտենալ իրենց: Անհանգիստ […]

Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանն այցելել «Լեռնային Հայաստան» առողջարան

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնորոգվի ու կբարեկարգվի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին սոցիալական և առողջապահական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ եղել է «Լեռնային Հայաստանում», զրուցել է առողջարանում իրենց հանգիստն անցկացնող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հետ, ծանոթացել սենյակների […]

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել են ուսումնական կենտրոն

Ս.թ սեպտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում: ՕԿՀ գնահատման երկրորդ փուլում ստուգվում է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված