26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Զոհերի թիվը գերազանցել է 25.000-ը. /Տեսանյութ/

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական ուժերը Գազայի հատվածում առնվազն 25105 պաղեստինցի են սպանել հոկտեմբերի 7-ի պատերազմի սկսվելուց ի վեր: Նշենք, որ նույն ժամանակահատվածում վիրավորվել է առնվազն 62681 պաղեստինցի։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Իրանական անօդաչուները գրոհել են Պակիստանը. /Տեսանյութ/

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հրթիռային և անօդաչու սարքերի հարվածների արդյունքում ոչնչացվել է Պակիստանում «Ջեյշ է Զալում» ահաբեկչական խմբավորման երկու կարեւոր շտաբ։ Գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ հարձակման թիրախը Պակիստանի Բելուջիստան նահանգի Կոհ Սաբզ կոչվող տարածքն է, որտեղ գտնվում էր «Ջեյշ-է-Զալում» խմբավորման ամենամեծ շտաբներից մեկը։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Միլիոնավոր մարդիկ սովի մեջ են. /Տեսանյութ/

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի փոխանցմամբ՝ Գազայի 2,3 միլիոն բնակիչներից 378,000-ը գտնվում են սովի հինգերորդ փուլի կամ սննդի ծայրահեղ պակասի շեմին, իսկ 939 հազար մարդ գտնվում է սովի չորրորդ «արտակարգ» փուլում։ Ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի՝ սննդի ոլորտում մասնագիտացած կազմակերպությունն եր և ՄԱԿ-ի այլ գործակալությունները կարող են առաջիկա երկու ամսվա ընթացքում բավարարել թերսնված երեխաների […]

Զինծառայող աղջիկը հաղթել է գեղեցկության մրցույթում. /Տեսանյութ/

Արկանզաս նահանգի Ֆորտ Սմիթ քաղաքի 22-ամյա Մեդիսոն Մարշը դարձել է «Միսս Ամերիկա» տիտղոսակիր: Սակայն հատկանշական է, որ նա Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի կործանիչի օդաչու է և առաջին զինծառայողն է, որը նվաճել է այս տիտղոսը։ Բացի զինվորական կոչումներից՝ աղջիկը նաեւ մասնավոր օդաչու է եւ ունի մարտարվեստների սեւ գոտի: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Սպանել են 9.000-ից ավելի զինվոր. /Տեսանյութ/

The Times of Israel-ի փոխանցմամբ՝ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սպանել է ավելի քան 9000 ՀԱՄԱՍ-ի և այլ խմբավորումների զինյալներ: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ զինվորականները սպանել են ՀԱՄԱՍ-ի երկու բրիգադի հրամանատարի, 19 գումարտակի հրամանատարի և նմանատիպ կոչում ունեցող այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ըստ այդ տվյալների՝ սպանվել են նաև 50-ից ավելի վաշտի հրամանատարներ և ՀԱՄԱՍ-ի համանման դասի ներկայացուցիչներ։ […]

Հնդկաստանի զինված ուժերը նոր ինքնաձիգ ունեն. /Տեսանյութ/

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է իր նոր Ugram («կատաղի», «մոլի») ինքնաձիգը, որը ստեղծվել է ռեկորդային ժամկետում՝ ընդամենը 100 օրում։ indiatoday-ի փոխանցմամբ՝ զենքը ստեղծել են DRDO-ի մեջ մտնող Սպառազինությունների գիտահետազոտական կենտրոնը եւ Dvipa Armor India ընկերությունը։ 7,62 միլիմետր տրամաչափով ինքնաձիգը ստեղծվել է զինված ուժերի, ռազմականացված կազմավորումների եւ ոստիկանության օպերատիվ պահանջմունքների հաշվառմամբ։ Ugram-ն ունի մինչեւ […]

Ուկրաինան ծանր կորուստներ ունի. /Տեսանյութ/

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ 2023 թվականին Ուկրաինայի Զինված ուժերը կորցրել են ավելի քան 215 հազար մարդ։ interfax.ru-ի փոխանցմամբ Շոյգուն երեկ հայտնել է, որ անցած տարվա ընթացքում հակառակորդի կորուստները գերազանցել են 215 հազար մարդ և 28 հազար միավոր զենք ցուցանիշները: «Արևմտյան կուրատորների դրդմամբ Կիևի ռեժիմը շարունակում է սպանդի տանել իր զինվորներին […]

Զոհված 29-ամյա ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի Վահան գյուղից էր. երկու երեխաների հայր

Մահացու հրազենային վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, արդեն մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը: «Իմ դասընկերոջ որդին էր, իրենք շատ խելոք, կշռադատված ընտանիք են, հայրը նախկին զինվորական է, մայրը՝ տնային տնտեսուհի: Չեմ պատկերացնում, թե ինչ հանգամանքներում կարող էր […]

Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի. մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ զոհը

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: Հիշեցնենք, մեկ օրվա ընթացքում երկրորդ զոհն է գրանցվում զինված ուժերում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի