20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատապարտյալները շարունակում են հացադուլը

“Նուբարաշեն” ՔԿ հաստատությունում 3 դատապարտյալ շարունակում են հացադուլը: Նրանք հոկտեմբերի 22-ի երեկոյան են հացադուլ հայտարարել: Նշենք, որ նրանք 4 հոգի էին, իսկ մեկը` Սերոբ Մխիթարյանը հոկտեմբերի 26-ին ծնողների հորդորով դադարեցրել է հացադուլը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, հացադուլավորները մեկ խցում են, գտնվում են բժիշկների հսկողության տակ եւ […]

ՀԱԿ առաջնորդն աջուձախ ժպտաց, բայց լռեց /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հարգանքի տուրք մատուցեց  1999 թ. հոկտեմբերի 27-ի նահատակներին: Պանթեոնում նա ծաղիկներ դրեց Կարեն Դեմիրճյանի հուշաքարին եւ ՀԱԿ խմբակցության պատգամավորների եւ ՀԱԿ-ի համակիրների հետ առանձնացավ; Քննարկում էին աշխարհա-քաղաքական եւ ներքաղաքական հարցեր, թե Մեղրիում ի՞նչ միրգ է լավ աճում կամ ինչ է սպասվելու: Henaran.am-ը դիմեց առաջին նախագահին՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցի: […]

ՀԺԿ առաջնորդը Պանթեոն չէր եկել

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին չէր եկել Պանթեոն: Հիշեցնենք, որ այստեղ հարգանքի տուրք մատուցվեց նրա հոր՝ Կարեն Դեմիրճյանին: Ինչպես Henaran.am-ին ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Դեմիրճյանը վիրահատությունից հետո դեռ ապաքինման փուլում է: “Ինքը շատ-շատ էր ուզում գալ, բայց մենք թույլ չտվեցինք, նաեւ բժիշկների խորհուրդը հաշվի առանք: Արտաքին վարակներից խուսափել է պետք”,-ասաց Հարությունյանը:

“Վանաձոր” ՔԿ հիմնարկի դատապարտյալները հացադուլ չեն հայտարարել

“Հրապարակ” օրաթերթի 26.10.2012թ. համարում տեղեկություն է հրապարակվել, թե “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել, քանի որ դժգոհ են տեսակցություններից, ուտելիքից, սանիտարական վիճակից: Նախ հայտնենք, որ “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկն այսօրվա դրությամբ ամենաբարեկարգերից մեկն է: Օրենքով սահմանված կարգով բոլոր դատապարտյալներին տրվում են թե երկարատեւ, թե կարճատեւ տեսակցություններ: Դատապարտյալների կամ հարազատների դիմումների հիման վրա թույլատրվում […]

Որդուց լքված 76-ամյա կինը մահացել է տարեցների կենտրոնում

Անցած  գիշեր Արծվանիկի տարեցների կենտրոնում մահացել է 76-ամյա Ռոզա Դավթյանը, որին որդին տնից դուրս էր արել եւ ճանապարհել Կապան: Տիկին Ռոզան գրեթե մեկ  ամիս բուժվեց Կապանի բժշկական կենտրոնում: Հոկտեմբերի 23-ին նա տեղափոխվեց տարեցների կենտրոն: Հիշեցնենք, որ նրա որդին հրաժարվել է մորից եւ այդ մասին տեղեկացրել էր Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանին: Որդու […]

Նժդեհի բարեկամուհին ընդմիշտ հացադուլի կանցնի /վիդեո/

75-ամյա Էմմա Սահակյանը շարունակում է նստացույց անել նախագահական նստավայրի մոտ: Արդեն 130 օր է, որ կինը նստացույցի միջոցով իր բողոքն է ներկայացնում: Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նա բողոքում է իր քրոջ աղջկանից, ով խլել է նրա բնակարանն ու ողջ ունեցվածքը: Տիկին Էմման Գարեգին Նժդեհի բարեկամուհին է: Մոտ երկու շաբաթ հացադուլի դիմած կինը Henaran.am-ին պատմեց, որ երիտասարդների […]

‘Միլանոյի’ նախկին սեփականատիրոջ գործով դատը` նոյեմբերի 27-ին

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ նախնական դատական նիստ Երևանի Աբովյան 4 հասցեում ‘Միլանո’ խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ ‘Օլիմպ’ արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով: Հայցվորը պահանջում է պատասխանողներից՝ Հայաստանի Հանրապետությունից և ‘Ավո Ֆ. Մ. Հ.’ ՍՊ ընկերությունից հանուն պետական կարիքների օտարված գույքի դիմաց ողջ փոխհատուցումը: Ցայժմ, ըստ կողմի, […]

Հացադուլավոր դատապարտյալներից մեկը դադարեցրել է հացադուլը

“Նուբարաշեն” ՔԿ հաստատությունում հոկտեմբերի 22-ից հացադուլ հայտարարած 20-ամյա Սերոբ Մխիթարյանն այսօր դադարեցրել է հացադուլը: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց նրա մայրը՝ տիկին Մարիետան: Վերջինիս պատմելով, ամուսնու հետ տեսակցել է որդուն, հորդորել են դադարեցնել հացադուլը, քանի որ օգուտ չի բերի դրանով: “Տղաս բողոքում է անարդար վճռի դեմ, ոչ թե կալանավայրերի տնօրինության: Նա անմեղ է, գլխին […]

Մեծահարուստի ընտանիքը մնացել է փողոցում /վիդեո/

 ‘Չենք լռելու’-ին է դիմել Երևանի բնակիչ Կարինե Ավետյանը՝ պատմելով իր և իր երեխաների հետ պատահած դեպքի մասին: Ըստ Կարինեի, իր մեծահարուստ ամուսինը տարիներ շարունակ բռնությունների է ենթարկել իր ընտանիքի անդամներին, իսկ նրանց ընդվզումից հետո՝ հանել նրանց տնից՝ կաշառելով օրինապահ մարմիններին և դատարանին: ‘Դեռևս չեմ կարծում, որ ապրում ենք Օսմանյան կայսրությունում, այդ իսկ պատճառով արդարությունը վերականգնելու […]

Բողոքի ցույց ` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների

 ‘Հայաստանն առանց քաղբանտարկյալների’ նախաձեռնությունը, ելնելով իր հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից, նախատեսում է 02.11.2012 թ., ժ. 13:00  բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:  Նախաձեռնությունը կոչ է  անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի