27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ նախագահի ընտրության քվեարկության օրը դատախազությունում կգործի թեժ գիծ

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին եւ ազատ արտահայտելու իր քաղաքացիական կամքը։   Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հիշեցնում է` ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է։ Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ ոստիկանությունում եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր։   Դիմում ենք ՀՀ նախագահի […]

Կասկածներ ունենք, որ զինվորականները մի քանի տեղ կքվեարկեն. Արթուր Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի զինվորականների քվեարկության վայրերում: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:  ‘’Կասկածներ ունենք, որ մի քանի տեղ կարող է քվեարկեն, հետո թիվն է շատ մեծ,  ցուցակներն են գաղտնի, եւ մենք պետք է վերահսկողության տակ վերցնենք’’,- Henaran.am-ին ասաց իրավապաշտպանը: Արթուր Սաքունցի խոսքով, տարբեր […]

Մահ ոստիկանության բաժանմունքում

Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Գյումրիի բաժնում մահացել է Գյումրիի բնակիչ Սամվել Գրիգորյանը: Նույն բաժնում և նույն սենյակում են գտնվել նաև նրա երկու դուստրերը: Ս.Գրիգորյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել դստեր կողմից ստացված ահազանգի հիման վրա: Ըստ այդ ահազանգի՝ հայրը ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է ընտանիքի անդամների հետ և պատառաքաղով սպանելու սպառնալիքներ տվել ահազանգի հեղինակ […]

Կրակոցներ Արմավիրում` քաղաքապետի որդու մասնակցությամբ

Henaran.am-ի տեղեկություններով քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիր  քաղաքում: Կիզակետում Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին է: Տեղեկությունների համաձայն` կռվի պատճառը միմյանց ճանապարհը չզիջելն է եղել: Արդյուքնում վիրավորվել է քաղաքապետի որդու ինքնասիրությունը և նրա շրջապատից մեկը  օդամղիչ զենքով կրակել է : Ըստ լուրերի` քաղաքապետի որդին գտնվում է զինծառայության մեջ: Ոստիկանությունը հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը, նշելով որ […]

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Քաղաքացի Համլետ Նիկողոսյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի “Թեժ գիծ” և հայտնել, որ Արագածոտնի մարզի գյուղապետերը հարկադրում են ՀՀ նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ գործող նախագահի օգտին:   ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն` հանգամանքները ստուգելու համար: Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոստիկանությունում ստացված […]

Վանաձորում Գրիշան ու Սերոժը` ընտրակաշառքի գործին են լծվել

Հունվարի 21-ից մինչեւ այսօր “Ժառանգության” նախընտրական շտաբը արձանագրել է մոտ 100 ընտրախախտման դեպք, եւ այդ խախտումները սկսել են ակտիվանալ վերջին մի քանի օրվա ընթացքում: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը այսօր` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մասնավորապես ընտրակաշառքների դեպքերին: “Երեկվանից Վանաձորի բնակֆոնդի պետ Գրիշա Պառավյանը “Ղշլաղ” /Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի թաղամասը-խմբ./ թաղամասում բաժանում է 10 […]

Դիտավորյալ հպվել է ամուսնացած Դիաննային

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք` Արմեն Ա.-ի:   Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա ¼ հասցեում գործող “Այզբերգ” կարաոկե ակումբի պարասրահում պարելու ընթացքում մի քանի անգամ դիտավորյալ հպվել է նույն սրահում պարող Դիաննա […]

Հերթական արջի ծառայությո՞ւնը. Հրապարակ

Երեկ Երեւանի երթուղային տաքսիների գծերը “նայողները” հավաքել են այդ երթուղիներում աշխատող վարորդներին եւ առաջարկել ընտրությունների օրը ժողովրդին անվճար տեղափոխել ընտրատեղամասեր: Փոխարենը վարորդներին խոստացել են փետրվարի 18-ին, մեկ օրով, ազատել գծատերերին տրվող օրավարձից: Այս մասին թերթին  պատմեց թիվ 89 երթուղայինի վարորդներից մեկը, որը, հասկանալի պատճառներով, խնդրեց չհրապարակել իր անունը:

“Միջազգային ահաբեկիչը” սպառնում էր սպանել “Զվարթնոցի” տնօրենին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք, այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: ՀՀ քաղաքացի Կարեն Աշոտի Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով գումար շորթելու դիտավորությամբ, 2013–ի հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, ներկայանալով որպես միջազգային ահաբեկչական կազմակերպության […]

Նոր մանրամասներ` Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ

Ստամբուլի դատախազությունը, որը հետաքննում է “Ակոս” թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը, փետրվարի 13-ին նամակ է ստացել մի բանտարկյալից, ով պնդել էր, թե Դինքի սպանության վերաբերյալ տեղեկություն ունի, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը` վկայակոչելով “Dogan” գործակալությանը: Տեղեկություն տրամադրողը, ով այժմ Կենտրոնական Անատոլիայի բանտում է գտնվում, իր նամակում Դիքնի սպանությանը վերաբերող փաստաթղթեր է ներկայացրել եւ նշել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված