Որ կնոջս հետ լինեմ, կգաք անկողնում էլ կնկարեք… /վիդեո/
Երևանի Մալաթիա-Սեթաստիա վարչական շրջանի ` կարելի է ասել ընտրական օրվա ամենասկանդալային 8/08 ընտրատեղամասում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայտնվելուց ու հորդորներ տեղալուց հետո էլ ընտրությունը հանդարտ չընթացավ: Հանձնաժողովի անդամները բարձարաձայն շարունակում էին գոռգոռալ, արհամարհական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների ու դիտորդների նկատմամբ:
Լրագրողները նկատեցին, որ ”Առաքելություն” կուսակցության ներկայացուցչին մոտենում է վստահված անձանցից մեկը և նրանք միասին սկսում են ինչ-որ գումարներ հաշվել: Երբ լրագրողները սկսեցին նկարահանել, նա զայրացավ ու բղավեց.
”Այ ցավդ տանեմ, ինձ կանչեց, ասեց` փող կարա՞ս մանրես, ի՞նչ ա եկել հետևիցս նկար ա անում, կրակը չեմ ընկել ձեր ձեռը: Ցավդ տանեմ, երեկոյան կհրավիրեմ մեր տուն, որ կնոջս հետ կլինեմ, կգաք էտ անկողնում էլ կնկարեք”:
Նա հրաժարվեց ներկայանալ, իսկ երբ ”Թրանսփարենսի ինթերնեյշնլ” ՀԿ-ի դիտորդ Ռուզաննա Գրիգորյանը պահանջեց հանձնաժողովի նախագահից բացատրել, թե ինչ իրավունքով են վիրավորում լրագրողներին, չեն պատասխանում լրագրողների հարցերին, մեկ այլ հանձնաժողովի անդամ սկսեց նրան կրկնօրինակել: Henaran.am-ի հարցին, թե ում է ներկայացնում, արձագանքեց. ”Քեզ եմ ներկայացնում”:
Նշենք, որ հանձնաժողովի նախագահին այդպես էլ չկարողացանք գտնել բացատրությունների համար:
”Ընդամենը ասում եմ` եթե մի հատ ստեղից զանգ եկավ, ինձանից չնեղանաք, մնացածը դուք որոշեք”: