11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մի քեֆ, մի ուրախություն … քաղաքապետ են ընտրում /վիդեո/

Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող 8/21 ընտրատեղամասում թանաքի հետ կապված խնդիր չի եղել, սակայն քանի որ բավական ահազանգեր են եղել, որ թանաքն անհայտանում է, հեղուկն ավելացվել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Երվանդ Մխիթարյանը: Նա ցույց տվեց թուղթ, որը  վաղ առավոտյան կնիքվել է և 16:00-ի դրությամբ չէր ցնդել: 

Մխիթարյանը վստահեցրեց, որ ընտրությունները նորմալ են ընթանում, արտառոց դեպքեր ու խախտումներ չեն եղել: Նույն բան ասացին նաև հանձնաժողովի ԲՀԿ-ական, ”Դաշնակացական”, ”Բարև Երևանի” և ՀԱԿԿ անդամները:

Նշենք, որ այս ընտրատեղամասում բավական ուրախ մթնոլորտ էի տիրում, երաժշտություն էր միացված: Այս մասին հանձնաժողովի նախագահն ասաց.

”Մեր բախտը բերել ա, տեղամասը շատ լավն ա, սա էլ պարարվեստի սենյակ ա, մենք էլ օգտվում ենք դրանից, երաժշտություն ենք լսում”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ