26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Միլիոնատեր-հանցագործը փոխել է արտաքինը, որպեսզի չբռնվի

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 57-ամյա ազգությամբ չեչենի, ով հետախուզվում էր մեծ չափի խարդախություն կատարելու համար: Նա կեղծ փաստաթղթերով բանկից մեծ գումար է վերցրել` 89 միլիոն ռուբլի: Երբ ոստիկանները բացահայտել են եւ հետախուզում հայտարարել տղամարդու նկատմամբ, նա դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանն ու փոխել արտաքինը, գրում է ИТАР-ТАСС-ը: Նա նաեւ այլ անձնագիր է ստացել, սակայն ոստիկաններին […]

Ահաբեկչության հետեւանքով 70-ից ավելի մարդ է մահացել

Նիգերիայի մայրաքաղաքում ավտոբուսի կանգառում իրար հետեւից երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ավելի քան 71 հոգի է մահացել, 124 վիրավոր կա, տեղեկացնում է  Utro.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ կանգառը լիքն է եղել մարդկանցով: Առայժմ որեւէ ահաբեկչական կազմակերպությունը տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

Ցուցարարներն այրել են ոստիկանության շենքը /վիդեո/

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Գորլովկ քաղաքում մոտ 150 ցուցարար փորձել են գրավել տեղի ոստիկանության շենքը: այստեղ կրկաոցներ են հնչում, ակտիվիստները պահանջում են ոստիկանապետի հրաժարականը, գրում է TSN.ua-ն: Ցուցարարներն այրել են ոստիկանության շենքը, կոտրել ապակիները, նրանք փակել են կենտրոնական փողոցը: Տեսանյութը` այստեղ:

Դամասկոսում հրթիռակոծվել է Հայ կաթողիկե դպրոցը. կա զոհ եւ վիրավորներ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը, Դամասկոսի Հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ մոտ 60 անձ: ՀՀ ԱԳՆ-ն խոստանում է հավելյալ տեղեկություններ հաղորդել։

Սլավյանսկում ռազմական գործողություններ են. քաղաքին տանկեր են մոտենում /վիդեո/

Ուկրաինական Սլվայանսկ քաղաքում վերջին տվյալներով ռազմական գործողություններ են իրականացվում, տանկերն ու ծանր ռազմական տեխնիկան ուկրաինական զորամասերից շարժվում են դեպի քաղաք, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին գործակալությանն ասել է Սլավյանսկի քաղաքապետի պաշտոնակատար Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Նա նշել է, որ քաղաքի ուղղությամբ տանկեր են շարժվում, բայց ինքն արյունահեղություն չի ուզում եւ տրամադրված է կառուցողական բանակցությունների։ “Մենք չենք ցանկանում […]

Նախագահի թեկնածուին դաժան ծեծի են ենթարկել /վիդեո/

Ուկրաինայում դաժան ծեծի են ենթարկել նախագահի թեկնածու, պատգամավոր Օլեգ Ցարեւին: Այս մասին հայտնել են պատգամավորի մամուլի ծառայությունից, գրում է “Интерфакс”-ը: Ուկրաինական ICTV հեռուստաընկերության շենքում, ուր նա եկել էր “Խոսքի ազատություն” հաղորդման ուղիղ եթերին մասնակցելու, Ցարեւին ու թիմակիցներին արգելափակել եւ դաժան ծեծի է ենթարկել: Մարդիկ պահանջել են, որպեսզի նա հանի իր թեկնածությունը նախագահական ընտրություններից: Հաղորդվում է, […]

Մոսոյի դիակը դեռ գտնված չէ՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով նոր մանրամասներ. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “Ժամանակի” տեղեկություններով՝ ամիսներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց՝ քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախաքննական մարմնի ձեռքի տակ են հայտնվել նոր ուշագրավ ապացույցներ, որոնք ավելի են ծանրացնում գործով մեղադրյալներ Իսրայել Սարգսյանի եւ Տիգրան Ասատրյանի վիճակը: Նշենք, որ մինչ օրս նախաքննական մարմինը չի հայտնաբերել Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի դիակը, որը, ըստ […]

Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման արձանագրությունը ԿԸՀ-ում է

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արդեն ստացել է ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ-ի արձանագրությունը: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը: Կայանալիք նիստում այս հարցը կդրվի քննարկման:

Հարբած տղամարդը ռումբը կապել է վզին եւ պայթել

Կեմերովոյում քրեական գործ է հարուցվել պայթյունի փաստի առթիվ, ինչի հետեւանքով մի տղամարդ է տուժվել: Ինչպես պարզվել է, տուժածը պայթուցիկ նյութ է սարքել, այն կապել իր վզին ու դուրս եկել: Ռումբը պայթել է, ինչի արդյունքում 37-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Պարզվել է, որ միջադեպի պահին տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այժմ […]

Մայրը սպանել է 7 նորածինների եւ մարմինները պահել նկուղում

Ամերիկյան Յուտա նահանգի Փլեսանթ-Գրոուվի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ այն բանից հետո, երբ բնակելի տան նկուղում 7 նորածնի դի է հայտնաբերվել, տեղեկացնում է  Fox News-ը: Ձերբակալվածը  39-ամյա Մեգան Հանթսմենն է, ով կասկածվում է 1996-2006թթ.-ին լույս աշխարհ եկած երեխաներին սպանելու մեջ: Նա ավելի վաղ բնակվել է այդ տանը։ Ըստ նախնական տեղեկությունների` հենց նա է լույս աշխարհ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի