17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ձվի հարցում էլ հո նախագահը մեղավոր չի՞

Մայրաքաղաքի փողոցներից մեկում անցնող երկու տղամարդ թունդ բարկացած խոսում էին ձվերի գնից: Henaran.am-ի առաջարկին` լուսանկարելու նրանց` չհամաձայնեցին: “Ձուն 100-110 դրամ ա շուկայում, տնականը: Ասա այ գյուղացի, էսօր փոխանակ էժան տաք, թանկացնու՞մ ենք: Հարստանալու եք մի օրում մի քանի հատ ձու թանկ ծախելով”,-ասաց միջին տարիքի տղամարդը: Իսկ նրա ընկերն էլ լրացրեց. “Կարող ա ստեղ էլ ասեն […]

Կրակոցներ Օշականում

Մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են հնչել Օշականում: Henaran.am-ի  տեղեկություններով, բնակիչներից մեկը կրակել է իր հարեւանի տան ուղղությամբ: Կրակոցների ձայնից նրանք դուրս են եկել փողոց ու համարձակը մի քանի կրակոց էլ է արձակել: Նախնական տեղեկություններով տուժածներ չկան: Մեզ չհաջողվեց ոստիկանությունից մանրամասներ ճշտել:

Ուղղաթիռը բախվել է ճոպանուղուն եւ ընկել. կան զոհեր

Բելգիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել` բախվելով Ուի քաղաքի ճոպանուղուն: Օդաչուն եւ լուսանկարիչը, որոնք ինքնաթիռում են եղել, զոհվել են, տեղեկացնում է “Lifenews”-ը: Բախվելով ճոպանուղուն` ուղղաթիռն ընկել է զբոսայգում` բնակելի տներից 15 մետր հեռավորության վրա: Ուժեղ հարվածից այն այրվել է: Արտակարգ դրություն է հայտարարված, քանի որ սպառնալիք կա, որ ճոպանուղու խցերից մեկը կարող է ընկնել: Վթարի պահին […]

Կործանիչ ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա /վիդեո/

Ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա ամերիկյան Վիրջինիա Բիչ քաղաքում: Ինչպես տեղեկացնում է “Associated Press”-ը, տուժել է 7 մարդ, եւս 3-ն անհայտ կորած են համարվում: Քաղաքին մոտ ռազմական բազա է տեղակայված, որտեղից էլ փորձել է թռիչք կատարել ինքնաթիռը, որը կառավարելիս է եղել ուսուցման կուրս անցնող երիտասարդ օդաչուն, չնայած նրա կողքին փորձառու հրահանգիչ է եղել: […]

Ադրբեջանում մորթում են իրար

Ադրբեջանի արեւմուտքում գտնվող Գյանջա քաղաքում բախումներ են տեղի ունեցել  իրավապահ  մարմինների եւ ինչ-որ զինված խմբավորման միջեւ, հաղորդում է “Лента.ru”-ն: Արդյունքում զոհվել է 2 մարդ` իրավապահ մարմինների մեկ աշխատակից եւ մեկ հանցագործ: Եւս 2 գրոհային եւ 3 ոստիկան վնասվածքներ են ստացել: “Զինված միջադեպի” մասին հակասական տեղեկություններ են հաղորդվում: Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ մահվան դեպքերը փոխհրաձգության […]

16-ամյա աղջիկը “քիլլեր” է վարձել մորը սպանելու համար

Կոմիի Հանրապետությունում ձերբակալվել է բժշկական քոլեջի 16-ամյա ուսանողուհին` սեփական մոր սպանությունը կազմակերպելու համար, տեղեկացնում է  “Lifenews”-ը: Ոստիկաններին հաջողվել է կանխել պատվիրված սպանությունն այն բանից հետո, երբ վարձու մարդասպանն ինքն է մատնել “պատվիրատուին”: Ինչպես պարզել են իրավապահ մարմինները, անչափահաս Վալերիան որոշել է ամեն գնով հաշվեհարդար տեսնել մոր հետ, ով իրեն թույլ չի տվել դասավորել անձնական կյանքը: […]

Ձնաբքի պատճառով Մոսկվայում ինքնաթիռները վայրէջք չեն կատարում

Մոսկվայի օդանավակայաններում ինքնաթիռները վայրէջք չեն կատարում ձնաբքի պատճառով: Տասնյակ չվերթներ Դոմոդեդովոյում եւ Վնուկովոյում փոխանցվել են վայրէջք կատարելու Նիժնի Նովգորոդում, տեղեկացնում է ” Life News”-ը: Արդեն 5 ինքնթիռ այնտեղ վայրէջք են կատարել, սպասվում են եւս մի քանիսը: Ավելի քան 400 մարդ սպասում են Մոսկվա թռիչքին: Թռիչքային ուղիների վրա աշխատում է ձյուն մաքրող տեխնիկան: Հերթապահում են շտապ […]

Հոմսում այրվել է Կարմիր խաչի շենքը

Սիրիական Հոմս քաղաքում ամբողջությամբ այրվել է տեղի Կարմիր խաչի շենքը, հաղորդում է “Reuters”-ը: Պատահարի պատճառների վերաբերյալ հակասական տեղեկություններ են հաղորդվում: Ըստ մի տարբերակի` այն այրվել է հարեւան թաղամասում տեղի ունեցած ռմբակոծության արդյունքում: Սակայն Կարմիր խաչին մոտ աղբյուրները պնդում են, որ դա դիվերսանտների ձեռքի գործն է, եւ որ նրանք իմացել են` ինչ կազմակերպություն է գործում այդ […]

Մոսկվայում բռնկված հրդեհի գործով հայ է ձերբակալվել

Մոսկվայի Կաչալովո շուկայի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում զոհված միգրանտ աշխատողներից 11-ի դիակների ինքնությունը հաջողվել է պարզել դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Նրանցից 10-ը Ուզբեկստանի քաղաքացիներ են, մեկը` Տաջիկստանի: Եւս 6 դիակների ինքնությունն առայժմ չի հաջողվել պարզել: Այս մասին հաղորդում է “Московский комсомолец”-ը: Զանգվածային մահվան գործով ձերբակալվել են 57-ամյա մոսկվացի “Ստարտ-2” ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Լիկովը եւ “Ալբասետ” ՍՊԸ-ի […]

ԵՊՀ-ի դանակահարությունը տեսաձայնագրվե՞լ է. հարուցվել է քրեական գործ

 Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում Հայաստանի քրօրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը  եւ  113 հոդվածի 1-ին մասի`  դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը հատկանիշներով գործ է հարուցվել ապրիլի 3-ին Երեւանի պետհամալսարանում տեղի ունեցած դանակահարության դեպքի առնչությամբ: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից: Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Երեւանի պետհամալսարանի ճեմասրահում  դանակահարել են ուսանողներ Սարգիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի