17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ոսկու հանքում թունելը փլուզվել է . կան զոհեր. /Տեսանյութ/

AFP-ի փոխանցմամբ՝ Մալիում ոսկու արդյունահանման վայրում թունելը փլուզվել է: Դրա հետևանքով 73 մարդ է զոհվել։ Ըստ Կանգաբա քաղաքի ոսկու արդյունահանողների ներկայացուցիչ Ումար Սիդիբեի՝ փլուզման պահին տեղում գտնվել է ավելի քան 200 հանքագործ։ Հիշեցնենք, որ Մալին ոսկու արտադրությամբ Աֆրիկայում առաջին տեղն է զբաղեցնում։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ինչու խորհուրդ չի տրվում գնալ զուգարան ինքնաթիռի մեջ. /Տեսանյութ/

Indian Express-ի փոխանցմամբ՝ տարօրինակ դեպք է տեղի ունեցել հնդկական ինքնաթիռում: Թռիչքի ժամանակ ուղևորը, գնալով զուգարան, այլևս չի կարողացել այնտեղից դուրս գալ և փակված է մնացել: Boeing 737-ի զուգարանից դուրս գալու բոլոր ջանքերը ապարդյուն են անցել և ուղեկցորդուհին դռան տակից ներողություններով և շուտափույթ վայրէջքի մասին գրություն է մտցրել: Մանրամասները՝ կից տեսանյութում:

10-ից ավել դպրոցականներ խեղդվել են լճում. /Տեսանյութ/

Նախնական տվյալներով 12 աշակերտ և երկու ուսուցիչ խեղդվել են Հնդկաստանի արևմուտքում գտնվող Հարնի լճում: նրանք գնում էին խնջույքի,երբ տանող նավը շրջվել է: BBC-ի Գուջարաթիի հետ զրույցում Վադոդարա քաղաքի ոստիկանության կոմիսար Անուպամ Սինգհ Գեհլոտը հաստատել է զոհերի թիվը և ասել, որ փրկարարական գործողությունը դեռ շարունակվում է: Գուջարաթ նահանգի Վադոդարա նահանգի Հարնի լճում տեղի ունեցած միջադեպի պատճառը […]

Սողանքի զոհերի թիվը հասել է 37-ի. /Տեսանյութ/

CNN-ի փոխանցմամբ՝ Կոլումբիայի հյուսիս-արևմտյան Չոկո շրջանում սողանքների զոհերի թիվը հասել է առնվազն 37-ի: Սողանքներն ուրբաթ օրը՝ հունվարի 12-ին, տեղի են ունեցել Քիբդո և Մեդելին քաղաքների միջև ընկած ճանապարհին այն բանից հետո, երբ այդ շրջանում 24 ժամ հորդառատ անձրև է տեղացել: Հիշեցնենք, որ Կոլումբիան նախկինում ևս տուժել է մահացու սողանքներից, մասնավորապես, երբ 2017 թ. հարյուրավոր մարդիկ […]

Բաքուն կրակի բոցերի մեջ. /Տեսանյութ/

Բաքվի Բինաղադինյան շրջանի արտադրամասում հզոր պայթյուն է որոտացել: Կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի վայր է ժամանել շտապօգնության 19 մեքենա: Վերջին տվյալներով՝ տուժել է 24 մարդ, զոհվել են 2 հոգի: Հրդեհից տուժած 10 մարդ հոսպիտալացվել է Կլինիկական բուժկենտրոն։ 14 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների կենտրոն։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Սողանքի հետևանքով մարդիկ են զոհվել. /Տեսանյութ/

AFP-ի փոխանցմամբ՝ Տանզանիայի հյուսիսում գտնվող հանքահորում սողանքի հետևանքով 22 մարդ է զոհվել: Վթարը տեղի է ունեցել Սիմույու տարածաշրջանի Բարիադի շրջանում՝ մայրաքաղաք Դոդոմայից ավելի քան 500 կիլոմետր դեպի հյուսիս՝ հանքափորներին թաղելով ծանր բեկորների տակ։ Հիշեցնենք, որ Տանզանիան Աֆրիկայում մեծությամբ չորրորդ ոսկու արտադրողն է և այնտեղի հանքերում դժբախտ պատահարները սովորական են, քանի որ հանքափորները հաճախ չունեն անվտանգ […]

Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռում թռիչքի ժամանակ անցք է բացվում. /Տեսանյութ/

Ինչպես ուղևորներն են ներկայացնում, իրենց թռիչքը իսկապես «ուղևորություն էր դժոխքից»: Սոցցանցերում հրապարակված տեսանյութը ցույց է տալիս ինքնաթիռի ներսը թռիչքի ժամանակ: Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը տեղափոխում էր 177 մարդ: Ինքնաթիռը հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել ԱՄՆ Օրեգոն նահանգում, և ԱՄՆ Դաշնային ավիացիոն գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռը «անվտանգ վերադարձել է… այն բանից հետո, երբ անձնակազմը […]

Երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել. /Տեսանյութ/

Kyodo գործակալությունը հայտնում է, որ Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի: Անհետ կորածները 240-ից ավելին են: Վերջին տվյալներով՝ հզոր երկրաշարժի և դրան հաջորդող հետցնցումների հետևանքով ավելի քան 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Որոնողափրկարարական գործողություններում ներգրավվել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ։ Ամենամեծ վնասը կրել է Իսիկավա […]

Ուժեղ ջրհեղեղներ. Քաղաքներում պաշարը սպառվում է /Տեսանյութ/

Ավստրալիայի հյուսիսում արևադարձային Յասպեր ցիկլոնի պատճառով սկսված ուժեղ ջրհեղեղները ծանր հետևանք են ունեցել, քանի որ շատ քաղաքներ մեկուսացել են ջրերում վխտող կոկորդիլոսների քանակի պատճառով, իսկ պաշարներն էլ աստիճանաբար սպառվում են: Նշենք, որ ցիկլոնի պատճառով այնտեղ եկել է այնքան անձրև, ինչքան կգար նորմալ տեղումների պարագայում 1 տարում: Որոշ գետեր վարարել են ռեկորդային աստիճանի, ողողել են տները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի