02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Լուծումները մեկ-երկու տարվա համար չեն. փոխնախարարը` Սևանից ջուր բաց թողնելուց (տեսանյութ)

«Երբ հանքարդյունաբերողները գործունեության թույլտվություն են ստանում, հաջորդում են մոնիտորինգային որոշ ցուցանիշներ: Հանքարդյունաբերողները պարտավոր են ոչ միայն մոնիթորինգ իրականացնել, այլև համապատասխան տեղեկատվությամբ կիսվել հասարակության, ՏԻՄ-ների և Կառավարության հետ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանը: Ինչ վերաբերում է վերջերս քննարկված ու Ազգային ժողովի կողմից ընդունված Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելուն, ապա նախարարի առաջին […]

Ոմանց ձկնաբուծարաններին ջուր է պետք. ովքե՞ր են շահագրգռված Սևանի ջրառով /տեսանյութ/

  «Սևանի ջրառի հետ կապված՝ տարբեր պատճառաբանություններ  լսեցինք, բայց դրանցից և ոչ  մեկը պատճառաբանված չէ: Գյուղացիերը այդ ջուրը չեն ստանալու: Ուղղակի ոմանք ուզում են հոսանք ստանալ ու ոմանց ձկնաբուծարաններին ջուր է պետք: Իսկ ԱԺ-ում  այդ նախագծի քննարկամ  ընթացքում  ընդդիմությունը հայտարարեց, թե իրենք պատրադրված են այդ որոշումը ընդունել: Ի՞նչ է նշանակում՝ պարտադրված ենք ընդունել», – այսօր […]

Քայլեր Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համար

Կառավարության որոշումներով «Սևանի իշխան» և «Սևանի ակվա» ՓԲԸ-ին, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով հողամասեր կտրամադրվեն: Ծրագրի շրջանակում  կստեղծվի մանրաձկների բացթողման և վայրի պոպուլիացիայի ձևավորման մասնագիտացված կենտրոն (բազա), որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը: Այն կնպաստի Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման գործընթացի […]

Պարո՛ն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ. վարչապետը՝ Արծվիկ Մինասյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ հանձնարարական տվեց։ Նա ասաց, որ ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաշեժտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը: Նա նշեց, որ շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է պատշաճ, կանխատեսելի ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների։ Կարեն Կարապետյանը […]

Սերժ Սարգսյանի մտրակը. Հրապարակ

Ինչպես տեղեկացրել էինք, Եղիշե Տերտերյանը Կարեն Կարապետյանի հրամանագրով նշանակվել է բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։ Նա համարվում է Սերժ Սարգսյանի մարդը, նախարարության թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետն էր։ Տեսչական բարեփոխումների արդյունքում ձևավորված նոր մարմինների նոր ղեկավարները, ըստ լուրերի, նշանակվելու են նախագահի «դաբրոյով», քանի որ դրանք մտրակ են ծառայելու տվյալ գերատեսչության […]

«Ոռոգման համակարգերը չեն կարողանում կարգի բերել, Սևանից են ջուր վերցնում» /տեսանյութ/

«Ոռոգման ցանցերում ահռելի ջրային կորուստներ կան, իսկ Սևանի ջուրը վերցնում են՝ իրենց թերությունները ծածկելու համար: Ոռոգման համար օգտագործվող  ջրի մեծ մասը, ըստ էության, կորչում է: Սա վատ կառավարման, ջրագծերի վատ վիճակի արդյունքն է: Փոխանակ սա վերականգնեն, Սևանից են ջուր  վերցնում», – այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Civil […]

Բնապահպանության նախարարությունում ստորագրվել է 20 միլիոն դոլարի դրամաշնորհային ծրագիր

Հուլիսի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր – Կլիմայի կանաչ հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է: Այն մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարությունների […]

Ճե՞ղք ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև

Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել Սևանից հավելյալ 100 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելուն, միայն ցանկացել է, որ հավելյալ ջրառը արդարացված լինի. Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինս ընդգծեց, որ այստեղ խնդիրը օրենքի բացն է, որտեղ հստակ սահմանված չէ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի ջրառը: «Ցավոք լիարժեք կարգավորում չունենք: Օրենսդրական […]

Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնվելու հարցն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին նախագիծը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցն ընդունեց 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծով սահմանված է այս տարի Սևանա […]

Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  նախագծի քննարկումն ավարտվեց: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյանլայանն ասաց, որ այս հարցը կարելի էր լուծել այլ եղանակով, արդեն իսկ 170 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելը շատ է, ևս 100 միլիոնով ավելացնելը խախտում է ու սխալ է: Արտակ Զեյնալյանն ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի