11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պարո՛ն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ. վարչապետը՝ Արծվիկ Մինասյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ հանձնարարական տվեց։ Նա ասաց, որ ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաշեժտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը:

Նա նշեց, որ շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է պատշաճ, կանխատեսելի ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների։ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երեքամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին օրենքում փոփխություններ կատարեու ու բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվաքային կատարելգործմանն ուղղված առաջարկություններ։ «Պարո՛ն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ»,-Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց վարչապետը։ «Կարող ենք մեկ ամսվա ընթաց ում էլ անել, պարոն վարչապետ»,-արձագանքեց բնապահպանության նախարարը։ «Ֆիքսեցինք»,-նշեց վարչապետը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ