20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում դոնորների հավաք կանցկացվի

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2013 թվականին Հայաստանում անցկացնել դոնորների հավաք: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում “Հայաստանի Հանրապետության  2013թ. պետական բյուջեի մասին” օրենքի նախագծի ներկայացմանը ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով, նախապատրաստվում է մի ծրագիր, որը պարունակում է երեսունմեկ ռեֆորմներ: “Աշխատում ենք ԵՄ  եւ ՌԴ  գործընկերների հետ, ակնկալում ենք առնվազն երեք հարյուր […]

Գնումների աջակցման կենտրոնի նոր տնօրենը դեռ խնդիր չի լուծել

“Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը” (ԹԻՀԿ)  այսօր լրագրողներին ներկայացրեց գնումների համակարգում կատարած մոնիտորինգի արդյունքները: Ուսումնասիրություններն սկսվել են նախորդ տարի և կավարտվեն 2013թ-ի մայիսի երեսունմեկին: Դրանցում ներառված են լինելու 2011-2012 թվականների ամբողջական արդյունքները: ԹԻՀԿ գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ Գնումների աջակցման կենտրոնն իր գործառույթների մասով խնդիր ունի. նա ոչ մի վերլուծություն չի իրականացնում: ՛՛Գնումների պաշտոնական կայքը […]

Վարչապետը խորհրդարանին է ներկայացնում 2013թ. պետբյուջեի նախագիծը

ՀՀ Ազգային  ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են “Հայաստանի Հանրապետության  2013թ. պետական բյուջեի մասին” օրենքի նախագծի քննարկումները: Այս պահին ՀՀ վարչապետ Տիգարն Սարգսյանը խորհրդարանին է ներկայացնում եկող տարվա պետական բյուջեի մշակման սկզբունքները եվ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Կառավարությունն ակնկալում է 6,2 տոկոս տնտեսական աճ: Գնաճային միջակայքը կանխատեսվում է 4 +/- 1.5 տոկոս: Տիգրան Սարգսյանի խոսքով, […]

2013թ բյուջեի նախագիծը հիմնված է այս տարվա տնտեսական աճի եւ կայուն մակրոտնտեսական ցուցանիշների վրա. Գագիկ Մինասյան

2013թ. պետբյուջեի նախագիծը հիմնված է այն իրողությունների վրա, որոնք ձեւավորվել են այս տարվա բյուջեի կատարման ընթացքում: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով եկող տարվա պետբյուջեի նախագծին, ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը: “Մենք ունենք բավականին լավ տնտեսական աճ, ինչը մեզ թույլ է տալիս եկող տարվա տնտեսական աճը կանխատեսել 6.2 տոկոսի […]

Նիկոլայ Բորդյուժան կմասնակցի ՀԱՊԿ միջպետական հանձնախմբի 10-րդ հոբելյանական նիստին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կմասնակցի եւ ելույթ կունենա ռազմա-տնտեսական համագործակցության գծով ՀԱՊԿ միջպետական հանձնախմբի 10-րդ հոբելյանական նիստին, որը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նոյեմբերի 1-ին: ՀԱՊԿ քարտուղարությունն ընդգծում է ռազմա-տնտեսական ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման կարեւորությունը, ՀԱՊԿ անդամ-երկրների կազմակերպությունների եւ ձեռնարկությունների մասնագիտացման պահպանումը, 2015-ի եւ հետագայի հեռանկարների ռազմա-տնտեսական ծրագրի պատրաստումը, ինչպես նաեւ ռազմական նշանակության մթերքի տեղափոխման […]

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում են նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին և “Հայ ոսկերիչների համաշխարհային միության” (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը: Հանրապետության ղեկավարը շրջել է արդեն […]

ԲՀԿ-ն կասկածում է

“Մենք կասկածում ենք կառավարության կանխատեսելիության ունակություններին և կողմ չենք զսպողական հարկաբյուջետային քաղաքականությանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ  եղած գնաճի, աղքատության ծավալների մեծացման պայմաններում  պետք է գնալ պահանջարկի խթանման ճանապարհով: “Մենք բազմաթիվ հարցադրումներ ունենք, որոնք կներկայացնենք հանձնաժողովներում քննարկումների ընթացքում, հետո […]

Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը նամակ է հղել ՀՀ վարչապետին

Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբի նամակը ՀՀ վարչապետին՝ Համաշխարհային Բանկի կողմից հրապարակված  “Doing Business-2013” ամենամյա զեկույցի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես , ասվում է. “Մծարգո պարոն վարչապետ, ամաշխարհային Բանկի կողմից վերջերս հրապարակված “Doing Business-2013″ ամենամյա զեկույցից երևում է Հայաստանի Հանրապետության զգալի առաջընթացը գործարարության ոլորտում, որը բարելավել է իր դիրքերը 18 կետով՝ վարկանիշային աղյուսակի 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը։ […]

Հայաստանին ընդդիմադիր է գեոքաղաքական տնտեսական իրավիճակը.Արամ Կարապետյան

՛՛Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը մի ճահիճ է՛՛,-այսօր քաղաքագետների միությունում ասաց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: Վերջինիս խոսքով՝ ռուս գործիչներից մեկը Հայաստանը համեմատել է  պահարանի հետ, որը մի անգամ տեղափոխվում է ՌԴ-ի կողմից, մեկ այլ անգամ էլ՝ ԱՄՆ-ի, այսինքն՝ Հայաստանը դարձել է դրսի ուժերի խամաճիկը: ՛՛Կարևոր է ոչ թե այն, թե ինչպես կանցնեն նախագահական ընտրությունները, այլ այն, […]

Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած ‘ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ և տեխնոլոգիաներ’ խորագրով համաժողովի բացմանը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. ‘Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի