21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վրաստանը փորձում է ցույց տալ իր գերակայությունը տարածաշրջանում. փորձագետ

Վրացագետ Ալիկ Էրոյանցն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հայ-վրացական սահմանին` բեռնատարների հետ կապված խնդրին, նշեց, որ դժվարանում է խնդիրը քաղաքական համարել, քանի որ դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել Հայաստանի կամ Վրաստանի իշխանությունների կողմից:

Նա կարծիք հայտնեց, որ այդ երեւույթը հնարավոր է կապված լինի որոշ խստացումների հետ, որոնք իրենց հերթին պայմանավորված են Վրաստանի նոր իշխանությունների ասպարեզ գալով:

Հանդիպմանը ներկա փորձագետ Ղեւոնդ Մկրտչյանը նշեց, որ Վրաստանի թե նոր, թե նախկին իշխանությունները փորձում են ցույց տալ իրենց գերակայությունը տարածաշրջանում, սակայն նաեւ նկատեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Վրաստանի կողմից տարվող քաղաքականությունը համարժեք չէ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ