13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ովքեր են օգտվում “Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին” ծրագրից

“Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին” ծրագրից մինչեւ օրս օգտվել է 975 երիտասարդ ընտանիք: “Վարկերի շուրջ  55 տոկոսը տրամադրվել է Երեւանում բնակարաններ ձեռքբերելու համար, մնացածը՝ մարզերում, իսկ 2013 թ. մատչելի բնակարանների համար նախատեսված ծրագիրը փոփոխության չի ենթարկվելու”,-այս մասին այսօր “Հենարան” ակումբում ասաց ՀՀ սպորտի եւ  երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Ընդ որում, վարկերը տրվում են մինչեւ 30  տարեկան անձանց:

Հայաստանի նախագահի հովանու ներքո կառուցվող բնակարանները տրամադրվելու են ՏՏ ոլորտի եւ բանկային ոլորտի մասնագետներին, համալիրը  410  բնակարան է ունենալու.”Այս ծրագրի շրջանակում շուրջ  2000  բնակարան կկառուցվի, իսկ վարկերը կտրամադրվեն  20  տարով՝  9-10  տոկոսադրույքով”,-ասաց Քարամյանը: Վերջինս չհերքեց այն, որ ծրագրից բոլորն են կարող օգտվել: “Այնպես չէ, որ այս ծրագիրը հարյուր տոկոսով մատչելի է բոլորի համար, այն նախատեսված է կայուն եկամուտներ ունեցող ընտանիքների համար: Ի համեմատություն շուկայում սահմանված տոկոսադրույքների եւ այլ պայմանների, շատ ընտանիքների համար բավականին ձեռնտու տարբերակ է”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ