Գազի սակագինը կբարձրանա. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, “Հայռուսգազարդը” իր նոր ներդրումային ծրագրով նախատեսում է 2013-ին համակարգում իրականացնել 7.5 մլրդ-ի, իսկ 2014–ին՝ավելի քան 12 մլրդ դրամի կապիտալ ներդրում, այսինքն, 2 տարվա ընթացքում՝ 19.5 մլրդ դրամի։ Անցած տարվա ծրագրով նախատեսվում էր այդ 2 տարվա համար ընդամենը 8.9 մլրդ դրամի ներդրում։ Ի դեպ, դրանք պետք է արվեն սպառողներից գանձումների հաշվին, եթե մեծանում են, ապա պետք է մեծանա նաեւ գազի սակագինը։ Այլ կերպ ասած, հաջորդ տարի գազի սակագինը կբարձրանա ոչ միայն ՌԴ-ից ստացվող գազի թանկացման, այլեւ “Հայռուսգազարդի” կապիտալ ներդրումների հետեւանքով։ Ի դեպ, “Հայռուսգազարդը” մտադիր է 175 մլն դրամ ծախսել ընկերության ղեկավարության ավտոպարկի 10 մեքենաները թարմացնելու նպատակով։ Իսկական կապիտալ ներդրում է՝ սպառողների հաշվին: