27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տնտեսությունը չզարգացնելը մի հանցանք է, իսկ երկիրը պատերազմի տանելն ու մեր զինվորների կյանքը վտանգելը՝ հանցանքի հազարապատիկը. Հրապարակ

Դատելով հանրային հետաքրքրությունների վեկտորից՝ կարելի է պնդել, որ սահմանադրական հանրաքվեի թեման մեր հասարակության հետաքրքրությունների սանդղակում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում։ Առաջին տեղում այսօր բանակում ստեղծված վիճակն է եւ խաղաղ պայմաններում զոհերի թվի անթույլատրելի աճը։ Մարդիկ վրդովված են՝ ինչո՞ւ պետք է մեր տղաներն այնքան անպաշտպան ու թույլ լինեն, որ ինքնասպանություն գործեն, ձյան հոսքի տակ մնան կամ […]

Ուշագրավ փաստեր. Փաշինյանին իշխանության բերելու նպատակը ԼՂ հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է․ Գոլոս Արմենիի

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի առանցքային մոտեցումներն ու առաջնահերթությունները փոխվում են սրընթաց արագությամբ՝ ավելի ու ավելի ակներեւաբար մերկացնելով 2018 թվականի ապրիլին հասունացած մտահղացումը: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» պարբերականը՝ անդրադառնալով Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին շփումներին: «Խոսքը հենց պաշտոնական Երեւանի մոտեցումների մասին է, […]

Վարչապետը Ժան-Կլոդ Վան Դամի շպագատի մեջ ա, էլ չգիտի`կարող ա ճողվի կամ ոտը պոկվի. Գեղամյան /տեսանյութ/

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպմանը: Գեղամյանի խոսքով՝ կարելի է տարբեր հարցերով քննադատել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին, բայց մի բան ակնհայտ է. Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք անհնար էր այնպիսի իրավիճակ, երբ կվտանգվեր Արցախի անկախությունը:  Մանրամասները` տեսանյութերում: 

Չափազանց վտանգավոր մյունխենյան երանգներ. 168 Ժամ

Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական են, թեև բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկյունից բացասական երանգներ արձանագրվեցին՝ ինչպես ֆորմալ՝ արտահայտչամիջոցների, այնպես էլ՝ բովանդակային առումով։ Ակնհայտ էր քննարկման լեզվին՝ անգլերենին, Նիկոլ Փաշինյանի ոչ բավարար […]

Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ շրջանների հետ կապված. 168 Ժամ

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հրապարակային դեբատին: Տարասովը ենթադրել է, որ, եթե ներկայումս հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը […]

«Մարտի 1-ի» գործի նյութերը թաքցվում են, որ այսօրվա դերակատարները վերախմբագրեն պատմությունը. Արփինե Հովհաննիսյան

Ակնհայտ է, որ վեց հարյուր հատորանոց գործը, որը չեն տրամադրում պաշտպանական կողմին լույս չի սփռելու 2-րդ նախագահի ու մյուսների գործի վրա, քանի որ հիմա եղածով էլ պարզ է՝ քրեական գործի հիմքը բացակայում է։ Ու այս գործում ամենակարեւոր դերակատարներից մեկը հենց ՀՔԾ-ին է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար […]

Ամբողջը պետք է սպասարկի մեկ մարդու շահ. Փաշինյանը`հայկական Լուկաշենկո /տեսանյութ/

Քաղաքագետ Արմեն Բադալյանը «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վերլուծել է Հայաստանում ստեղծված իրավիճակը. ինչի է ձգտում վարչապետ Փաշինյանը, որ ինստիտուտներն են, որ վերջինիս անձնիշխան-ավտորիտար կառավարման համակարգին դեռեւս չեն ենթարկվում: Քաղաքագետի խոսքով`Հայաստանում չի հանդուրժվում որեւէ անկախ մարմին: Մանրամասները`տեսանյութում: 

Ինչ կարժենա հանրաքվեն. գնահատե՞լ է կառավարությունը ռիսկերը. 168 Ժամ

Իր չարդարացված ամբիցիաների պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կրկին սթրեսի ենթարկել երկիրն ու տնտեսությունը։ Հանրաքվեն փող արժի։ Այն կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես հայտարարեց ԿԸՀ նախագահը, անհրաժեշտ կլինի առնվազն 5,5-6 մլն դոլար, որը դուրս է գալու պետության գրպանից։ Ընդունեք, որ դա փոքր գումար չէ մեր բյուջեի համար։ Այն կարող էր ուղղվել բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված