25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում

«Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրեն, Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Էդգար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ: Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում: […]

«Արցախը հանձնվեց շատ գաղտագողի ու սահուն, բոլորիս աչքի առաջ ու բոլորիցս թաքուն» ․ Դավիթ Մշեցի․ Իրավունք

Երկրում տիրող իրավիճակի շուրջ Իրավունքը զրուցեց բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ, որը նաև ազատամարտիկ է : -ինչպե՞ս եք վերաբերվում կապիտուլացիայի համաձայնագրի ստորագրմանը և առհասարակ խաղաղարարներին ժամանակին  չդիմելուն, որի պատճառով այսքան զոհեր ունեցանք և հանձնվեց Շուշին: -Կապիտուլացիայի համաձայնագրին վերաբերվում եմ, ինչպես ցանկացած ծովագնաց, ով, ավելի քան վստահ լինելով, որ Հարբած ու խարխուլ նավով, ամեն դեպքում, ուր որ է պիտի ափ դուրս գա, քանի որ հստակ ուրվագծվում է փրկության կղզին, ու հանկարծ պարզվում է, որ էդ ափի դեմ հսկայական խութեր են, որոնց գոյության […]

«Փաշինյանը թույլ է տվել սխալներ, որոնք խարխլում են պետության հիմքերը, վանում են մեր դաշնակիցներին, ուժեղացնում թշնամիներին». Վիգեն Սարգսյանը 2,5 տարի առաջ մատնանշել է Նիկոլ Փաշինյանի սխալները

Երկու տարի առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը ներկայացնող հիմնական գործիչների մինչև տեղի ունեցավ բանավեճ։ Բանավեճի սկզբում Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածու, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը դիմելով նոր իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել էր, որ իշխանությունների կողմից հասարակությանը սևերի ու […]

Նիկոլը, իշխանության գալով, եկեղեցին, վեհարանը պղծեց, գնալիս էլ Շուշին հանձնեց, ծախեց․ Իրավունք

Այսօր և հայրենիքում, և սփյուռքում ապրող հայի արժանապատվությանն անասելի մեծ հարված է հասցվել։ Հոգեբանորեն այս վիճակը բավական բարդ է հաղթահարել։ Առավել խոցված է հողն ազատագրողների, ազատամարտիկների, զինվորականության պատիվը, որոնք չեն ցանկանում ոչ մի կերպ համակերպվել իրողությունների հետ, և այս ամենը համարում են ժամանակավոր դադար։ Հայտնի ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որ արցախյան առաջին պատերազմն անցած զինվորական է, այս […]

Կցանկանա՞ Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայ­տառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան․ Առավոտ

Եթե շահերը ՌԴ-ին դրդեն որևէ նոր գործարքի գնալ Թուրքիայի հետ՝ ինչ-որ բաներ զիջել այստեղ և ինչ-որ բաներ ստա­նալ որևէ այլ տեղում, դա տեղի կունենա, և այս­տեղ որևէ մեկից չարժե նեղանալ կամ բողոքել աշ­խարհի անարդարությունից: Կցանկանա՞ արդյոք Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայ­տառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ […]

Գործող իշխանությունների հեռացումը մինչև վերջին «բաժնի պետ», այդ շանսի նախապայմանն է

Կա՞ արդյոք այս արհավիրքի հետևանքները մեղմելու հնարավորություն «Հիմնավորապես իշխանության սխալականության արդյունքում մենք առաջիկայում բախվելու ենք հետևյալ ծանր իրողությունների հետ; 1. Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը դառնալու է բացառապես անվտանգության գործոնը և ամեն ինչ պտտվելու և կառուցվելու է դրա շուրջ: 2. Տեղի է ունենալու Հայաստանի անկումը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և «քչից շատից» ինքնուրույն խաղացող պետություն: 3. […]

Տեղի ունեցողը հայրենազրկումից բացի, ժողովրդագրական աղետ է

Վերջին 50 օրերի ընթացքում տեղի ունեցած և դեռ շարունակվող իրադարձություններն ունեն ժողովրդագրական ուղիղ հետևանքներ. 1. Պատերազմի մեկնարկից սկսած, ինչպես 2 շաբաթ առաջ հանրայնացրել էր ՀՀ արտգործնախարարությունը, Արցախից ժամանակավորապես ՀՀ են տեղափոխվել առնվազն 90 հազար խաղաղ բնակիչներ։ Այժմ նրանց մի մասը վերադառնում է Արցախի` ռուս խաղաղապահների ներկայությամբ հատված, սակայն արդեն իսկ իրողություն է, որ թշնամու վերահսկողության […]

Առանց ֆեյքերի, իրականությունը խիստ ցավոտ էր. ինչ կատարվեց Մայր Աթոռում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն, ունենալով դարավոր պատմություն, իր մեջ մեր ժողովրդի բազում դրվագներ է ներառել, այդ թվում՝ այնպիսի դիպվածներ, որոնք բախտորոշ են եղել մեզ համար։ Իր առաքելության հատուկ` երեկ էլ Մայր Աթոռն իր դռներն էր բացել հայ ժողովրդի առաջ, հրավիրում էր մեզ աղոթելու մեր հազարավոր զոհված զինվորների հոգիների համար, գրում է  Իրավունքը։ Անշուշտ, այս ողբերգական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի