20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը սպառել է իր քաղաքական և բարոյական իրավունքները. Վահան Արծրունի

Երկրում ստեղծված իրավիճակի մասին Իրավունքը զրուցեց կոմպոզիտոր, երաժիշտ, երգիչ Վահան Արծրունու հետ:

– Պարոն Արծրունի, պատերազմն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ: Չնայած նրան, որ թշնամի պետության ղեկավար Իլհամ Ալիեւը անթաքույց ծաղրում եւ հայհոյում է Նիկոլ Փաշինյանին, այնուամենայնիվ, Փաշինյանը կարծես թե վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրություն չունի: Ի վերջո, ձեր կարծիքով` ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը ո՞րն է:

– Ստեղծված իրավիճակում պետք է հարցին մոտենալ ռացիոնալ ձեւով: Կան օրվա հրամայականներ, իսկ թե ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը, կամ Իլհամ Ալիեւը, այս պարագայում դառնում է երկրորդական հարց: Առաջնային անհրաժեշտություն է այն, ինչ ծնվում է օրվա իրողությունից, այսինքն, օրինակ` հասարակության կողմից այդպես էլ չըմբռնված պարտությունը, քանի որ հարցականները շատ ավելի շատ են, քան կարող էին լինել, իսկ ահա հաջորդը վարչապետի հրաժարականի հրամայականն է: Պետք է գործի դնել անցումային ֆորմա, որը ոչ մի կերպ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է ունենա հստակ սահմաններ եւ հակաճգնաժամային հստակ ծրագիր:

– Դուք նշում եք, որ վարչապետը պետք է հեռանա, սակայն վերջինս պնդում է, որ իր օրակարգում չկա հրաժարականի որեւէ հարց:

– Նիկոլ Փաշինյանը, որպես քաղաքական գործիչ եւ որպես պետական կառավարման բուրգի գլխավերեւում նստած ուժ, ամբողջովին սպառել է  իր քաղաքական եւ բարոյական իրավունքները: Նա սպառված է որպես Գերագույն գլխավոր հրամանատար: Նա բոլոր առումներով սպառված է: Ո՛չ ներքին ռեսուրս ունի, ո՛չ էլ բովանդակություն: Նիկոլ Փաշինյանի գործողությունները կառավարման հոգեվարքի նշաններ են:

– Իրար հաջորդող պաշտոնանկությունների տրամաբանությունն ու իմաստը ո՞րն է` ըստ ձեզ:

– Գոյություն ունի պետական այր: Այն ոչ միայն ունակություն ու գիտելիք է, այլեւ սեփական թիմակիցների հանդեպ փոխվստահություն: Իմ բոլոր թվարկածներից եւ որեւէ մեկն այս պարագայում չի առաջնորդում իշխանավորներին: Այսինքն` չկա թիմային համախմբում: Այս մարդիկ պարզապես բախտի կամոք հայտնվեցին այդ աթոռներին: Նրանք ոչ գաղափարապես, ոչ իրենց գիտելիքների պաշարով, եւ ոչ էլ իրենց փորձառությամբ պատրաստ չէին գալ իշխանության, ուստի ողջ համակարգը քանդեցին: Քանդեցին ամբողջ երկիրը: Հայաստանն ու Արցախը մեկ մարմին են, եւ այս պարտությունը համարում եմ հայոց պետականության քայքայման ընթացք, որի մեջ իշխանությունները ցանկանում են դերակատարություն ունենալ: Իսկ դա արդեն անասելի զազրելի է եւ անընկալելի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ