08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երկիրը վաճառել օլիգարխներին. Հայկական Ժամանակ

Կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկ­մանն է ուղարկվել «Հողա­յին օրենսգրքում» եւ կից փաթեթով օրենսդրական փոփոխությունների մի նախագիե, որն ընդունվել է կառավարության մայիսի 18-ի նիստում: Հիմնական փոփոխությունը նախա­տեսված է Հողային օրենսգրքում: Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսա­կան նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփակա­նության իրավունքից: Կառավա­րությունում գտել են, որ «երբ սե­փականատերը սահմանված ժամ­կետում […]

Բաքուն նոր պատերազմի է գնում. ինչու է Մոսկվան զինում Ադրբեջանին

Օրեր առաջ Բաքվի նավահանգստամ բեռնաթափում էին Ռուսաստանից բերված 42 էշելոն զենքն ու ռազմա­կան տեխնիկան: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հրապարակել զենքերի ցանկը, սակայն լու­սանկարներում երեւացել են Хризантема-С հակատանկային հրթիռային համակարգեր, հրամանատարաշտաբային 9Р 157-4 մեքենաներ եւ հրթիռներ: «Ինչո՜՞ւ է Ռուսաստանը զինում Ադրբեջանին, որն իր դաշնակից Հայաստա­նի հակառակորդն է»,- հարց է բարձրացնում է contact.az-ը:  «Хризантема-С համակարգերի առաջին խմբաքանակն […]

Համաձայնության չեն գալիս մանր դետալների շուրջ. Առավոտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների գերխնդիրն այսօր (այնամասշտաբ պատերազմը կանխելն է: Սա պարզ է: Բայց ընդունենք, թե միջնորդներին հաջող­վում է հարաբերական անդորր հաստատել [թեեւ Ադրբեջանի կողմից սադրանքները, լարվածության նոր ալիքները երբեք չարժե բացառել, ավելին՝ Ադրբեջանի միակ հույսը այդօրինակ մեթոդներով միջնորդ երկրներին շարունակաբար շանտաժի ենթարկելն է], ի՞նչ են քննարկելու կողմերը բանակցություն­ների սեղանի շուրջ:  Մադրիդյան սկզբունքները շարունակո՞ւմ […]

Աննախադեպ գրոհ է սկսվում. Իրավունք

Վաղուց հայտնի է, որ Ծառուկյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով սերտ հարաբերություններ ունի Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ, միմյանց դիտարկում են որպես մրցակիցներ: Եվ ահա կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ Ծառուկյանն անցնում է լայնածավալ գրոհի՝ Կարեն Կարապետյանի կառավարության դեմ: Ակնհայտ է, որ Ծառուկյան դաշինքի պատգամավորների՝ կառավարության դեմ ուղղված խիստ քննադատությունը եւ […]

Ցավոտ է լինելու. 168 Ժամ

Բանակցություններում ներգրավվելը, իհարկե, լավ է, բայց խնդիրն այն է, որ կողմերը սկզբունքորեն շատ տարբեր կերպով են հասկանում բուն բանակցությունները և դրանց վերջնական արդյունքը։ Եվ այն, ինչ մի կողմի համար փոխզիջում է, մյուս կողմի համար բոլորովին էլ փոխզիջում չէ. յուրաքանչյուր կողմը խնդրի լուծումը տեսնում է բացառապես իր սցենարով, և այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։ Բայց յուրաքանչյուր […]

Նոր բարդություններ վարորդների համար. Հրապարակ

Ճանապարհային ոստիկա­նության որոշումը՝ հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում երթեւեկության առա­վելությունը հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին տալու մասին, բարդությունների առաջ է կանգնեցրել վարորդներին: Բանն այն է, որ այսուհետ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: Իսկ դա խցանումների պատճառ է դառ­նում հատկապես օրվա […]

Ըստ հաղորդման՝ պաշտոնյաներն ու քննիչը խոշտանգել են մարդկանց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների և քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ կալանավորներ Ս. Ա.-ի և Ա. Վ.-ի հաղորդումների հիման վրա: Այսպես, ծեծի և դանակահարության մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Ա.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 05.01.2017թ.-ին ներկայացել է ՀՀ ոստիկանության […]

Պուտինի զանգից հետո Իրանը զգուշացրել է թուրքերին . Իրատես

Խոսելով խաղաղության ու կայունության ամրապնդ­ման, մասնավորապես Սիրիայում, ահաբեկչության դեմ պայ­քարի նպատակով Մոսկվայի և Թեհրանի համագործակցության մասին՝ ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը պաշտպանում է Իրանի, Ռուսաստա­նի ու Թուրքիայի եռակողմ գործակ­ցությունը Սիրիայում զինադադարի ռեժիմի պահպանման համար: «Որոշ երկրների, մասնավորապես ամերի­կյան նոր վարչակազմի և Սաուդյան Արարիայի առանձին գործողություն­ներ տանում են նրան, որ իրավիճակը տարածաշրջանում բարդանում է: Բո­լոր […]

Որքան շատ «կերակրի», այնքան շուտ կգա պահը. զենք է պետք . Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն տվեց մի ուշագրավ փաստաթղթի: Խոսքը «Ռազմարդյունաբերական եւ ռազ­մատեխնիկական քաղա­քա­կա­­նու­թյան ռազմա­վարությունից բխող միջոցառումների ծրագրի» մասին է: Դրա հիմնական նպատակը, ինչպես նշված է հենց ռազմավարությունում,  մեր զինված ուժերը «ներհանրապետական ռազմական ապրանքով եւ գույքով» ապահովելն է: Այլ կերպ ասած, պետությունը նպատակ է դնում մեր բանակի համար անհրաժեշտ սպառազինությունների եւ գույքի մի մասը […]

Անկանխատեսելի. 168 Ժամ

Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Երկրորդ գործոնը՝ պառլամենտական համակարգին անցում կատարելու առումով արդյոք կառավարման այս համակարգը մեզանում կարո՞ղ է աշխատել։ Այն դեռեւս փորձարկված չէ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի